Ալիևը չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակի շքերթին
Քաղաքականություն
18.06.2020 | 16:24Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթին։ Այս մասին Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակումների՝ Ալիևն ափսոսանք է հայտնել, որ չի կարողանալու շքերթին մասնակցել՝ Ադրբեջանում կարանտինային իրավիճակով պայմանավորված։
Հանդիսավոր միջոցառմանը Ադրբեջանը կներկայացնեն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու ԶՈՒ 75 զինծառայողներ։
Նշենք, որ Հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնական շքերթը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 24-ին։ Դրան ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։