Նուրսուլթան Նազարբաևը կորոնավիրուսով է վարակվել
Քաղաքականություն
18.06.2020 | 14:51Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին գրում է Sputnik.kz-ն՝ վկայակոչելով Նազարբաևի պաշտոնական կայքը։
«Ներկայում Ղազախստանի առաջին նախագահն ինքնամեկուսացման մեջ է։ Ցավոք, նրա վերջին թեստը դրական արդյունքով է եղել։ Անհանգստանալու կարիք չկա»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Նազարբաևը շարունակում է հեռավար աշխատել։
Ղազախստանում բարձրաստիճան պաշտոնյաներից մինչ այս կորոնավիրուսով վարակվել են նաև երկրի նախագահ Բերիկ Ուալին, առողջապահության նախարար Ելժան Բիրտանովը, մեջլիսի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը և այլք։