COVID-19-ի հայկական թեստերի փորձարկումը դեռ չի ավարտվել․ ե՞րբ հնարավոր կլինի հիվանդությունը տեղական թեստերով ախտորոշել

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում կորոնավիրուսի թեստեր են արտադրվելու։ Կառավարությունն այդ նպատակով կես միլիոն դոլարից ավելի դոլար գումար հատկացրեց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին։

Factor.am-ը փորձեց պարզել՝ Փաշինյանի հայտարարությունից 2․5 ամիս անց ի՞նչ փուլում է COVID-19-ի հայկական թեստերի արտադրությունը։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը մեզ փոխանցեց, որ տեղական թեստերի առաջին խմբաքանակի փորձարկումը դեռ չի ավարտվել։

«Ընթացքի մեջ է։ Զուգահեռ՝ արձանագրությունն է կազմվում թեստերի փորձարկման արդյունքի վերաբերյալ»,- ասաց նա։

Մեր հարցին, թե մոտավոր ժամկետներ կա՞ն, երբ կավարտվի փորձաքննությունը, Արսեն Առաքելյանը պատասխանեց․ «Ժամկետների հետ կապված տվյալներ չկան։ Իրենք փորձարկումն անում են, մեզ ժամանակ առ ժամանակ տեղյակ են պահում։ Արձագանք կա, բայց չեմ ուզում դրա մասին բարձրաձայնել՝ մինչև վերջնական կարծիքը չլինի»։

Արսեն Առաքելյանի փոխանցմամբ՝ COVID-19-ի տեղական թեստերի փորձարկումը կատարվում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի լաբորատորիայում։

Հավելյալ տեղեկություն ստանալու նպատակով կապ հաստատեցինք կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանի հետ, որը, սակայն, նշեց, որ քննարկման է և չի կարող մեկնաբանություն տալ։

Հավելենք, որ փետրվարի 3-ից մինչ օրս Հայաստանում իրականացվել է COVID-19-ի 89․992 թեստավորում։ Վերջին 1 օրում կատարված թեստերի թիվը 2․392 է։ Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում 89-րդ տեղում է։ 1 մլն բնակչի հաշվով կատարվող թեստավորումների թվով՝ 64-րդ տեղում։ ՀՀ-ում 1 մլն բնակչի հաշվով կատարվում է 30․371 թեստավորում։

Նելլի Մելքոնյան