Ղրղզստանի նոր վարչապետ է ընտրվել Կուբաթբեկ Բորոնովը

Լուրեր

19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
Բոլորը

Ղրղզստանի նոր վարչապետ է ընտրվել Կուբաթբեկ Բորոնովը, որը մինչ այս զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik.kg-ից։

Բորոնովի թեկնածության օգտին քվեարկել է ազգային խորհրդարանի 120 պատգամավորներից 105-ը, դեմ է արտահայտվել 2 պատգամավոր։ Առաջին փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի խորհրդարանի «Ղրղզստան» խմբակցության առաջնորդ Ալմազբեկ Բաատիրբեկովը։

Միաժամանակ, պատգամավորները հավանության են արժանացրել Ղրղզստանի նոր կառավարության կազմը, կառուցվածքն ու ծրագիրը։

Կոալիցիայի ղեկավար Իսա Օմուրկուլովը հայտարարել է, որ Բորոնովի թեկնածությունն առաջադրվել է՝ իշխանության շարունակակությունն ու երկրում կայունությունը պահպանելու համար։

Նշենք, որ Ղրղզստանի նախկին վարչապետ Մուհամմեդկալի Աբիլղազիևը հրաժարականի մասին հայտարարել էր հունիսի 15-ին՝ նշելով, որ ցանկանում է խուսափել ռադիոհաճախականությունների վաճառքի ժամանակ կոռուպցիային առնչվող քրեական գործով նախաքննության վրա ճնշում գործադրելու մասին մեղադրանքներից։

Հաջորդ օրն իսկ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ստորագրել է Աբիլղազիևի և նրա կաբինետի հրաժարականի մասին հրամանագիրը։