Ընտրակաշառքի դեպքերը հերթով բացահայտվելու են. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
Բոլորը

Նախկին իշխանավորները, որոնք այսօր մեծ գումարներ են ծախսում տարբեր ԶԼՄ-ների վրա, որպեսզի վարկաբեկեն ՀՀ իշխանություններին, ստեղծում են մի սուտ և իրենք այդ ստին սկսում են հավատալ և հարցեր հնչեցնել, թե դրա մասին ինչ եք դուք մտածում:

Այսօր ԱԺ-ում այդ մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունը տեսնում է, որ իր վարկանիշն իջել է, այդ իսկ պատճառով էլ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նման կերպ վարվեց:

Սիմոնյանի խոսքով՝ նախկին իշխանավորները իրականություն են հնարում և փորձում հանրությանը համոզել, որ նման բան գոյություն ունի. «ՀՀ իշխանությունը բարձր վարկանիշ ունի՝ ի հեճուկս այն լրատվամիջոցների, որոնց նախկին իշխանավորները գումար են ապահովում, որպեսզի նրանք այդ վարկանիշն իջեցնեն: Ի հեճուկս ձեր ծախսած գումարների՝ այսօրվա իշխանություններն ապահովում են իրենց զինվորների գրեթե ամեն ինչը, ապահովում են բանակի բոլոր հարցերը, ճանապարհներ, դպրոցներ են կառուցում»,- շեշտեց նա:

Իսկ հարցին, թե արդյոք միայն ԲՀԿ-ին էին կասկածում ընտրություններին կաշառք բաժանելու մեջ, մյուսներին, օրինակ՝ ՀՀԿ-ին հերթը չի հասնելու՝ ԱԺ փոխնախագահն ասաց. «Ընտրակաշառքի դեպքերը հերթով բացահայտվելու են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան