Եղեք վստահ ու համարձակ, հիշեք, որ դուք հայ եք․ նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի սաների ու ուսուցիչների հետ

Լուրեր

17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
Բոլորը

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի ուսուցիչների և աշակերտների հետ:

Արդեն 36 տարի գործող վարժարանն ունի շուրջ 170 աշակերտ: Տարրական վարժարանում, որը ներառում է նախակրթարանից մինչև հինգերորդ դասարանը, հայոց լեզուն և պատմությունը դասավանդվում են արևմտահայերենով, դասագրքերը ևս արևմտահայերեն են։

Հանրապետության նախագահի տիկինը նախ զրուցել է աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են մանկագիր Նունե Սարգսյանի անցած գրական ուղուն, սիրելի գրքերին, նախասիրություններին։ Տիկին Սարգսյանը աշակերտներին ներկայացրել է իր գրքերը՝ նշելով, որ իր ոգեշնչման աղբյուրը հենց երեխաներն են և խոստացել իր գրքերից ուղարկել դպրոցին։

Խոսելով մայրենի լեզվի, հատկապես, արևմտահայերենի պահպանման կարևորության մասին, տիկին Սարգսյանն առաջարկել է վարժարանի սաներին գրել փոքրիկ պատմություն Հայաստանի մասին, որոնք կհրապարակվեն ինչպես «Հայկաշխարհ» մանկական արևմտահայերեն կայքում, այնպես էլ Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքում։ Նա նաև գնահատելի ու ողջունելի է համարել այն փաստը, որ վարժարանի սաները արևմտահայերենից բացի, գիտեն նաև արևելահայերեն։

«Միշտ հիշեք, որ դուք հայ եք և բոլորդ հատուկ եք մեզ համար։ Եղեք վստահ ու համարձակ․ հայերն աշխարհում շատ կարևոր ազգ են, որովհետև մենք աշխարհի ամենահին ազգերից մեկն ենք, և ի տարբերություն այլ հին ազգերի, որոնք այլևս չկան, մենք հասել ենք մինչև 21-րդ դար։ Հետևեք ձեր առողջությանը, սիրեք ինքներդ ձեզ, դուք լավն եք, չկասկածեք։ Ամեն երեխա տաղանդ ունի, դուք երբեմն նստեք առանց հեռուստացույցի և համակարգչի և մտածեք, թե ինչի մեջ եք ամենաուժեղը։ Շարունակեք սովորել ամեն ինչ, բայց գտեք, թե որտեղ է ձեր ամենատաղանդավոր կետը և ամենից շատ աշխատեք այդ ուղղությամբ։ Ընտանիքի անդամները ձեր գանձերն են․ միշտ գնահատեք նրանց գոյությունը»,– դիմելով աշակերտներին՝ նշել է Հանրապետության նախագահի տիկինը։

Վարժարանի ուսուցիչների հետ զրույցում անդրադարձ է կատարվել արևմտահայերենի պահպանմանը, հեռավար ուսուցման դժվարություններին, արտակարգ դրության պայմաններում երեխաների միտքն ակտիվ պահելուն։ Ուսուցիչները տեղեկացրել են նաև, որ համավարակի պատճառով հետաձգվել է հայրենաճանաչության նպատակով դպրոցի սաների ամենամյա երկշաբաթյա այցը Հայաստան, որը նախատեսում են իրականացնել հաջորդ տարի:

Տիկին Սարգսյանը ուսուցիչներին հորդորել է ամուր լինել և շարունակել իրենց աշխատանքն ու առաքելությունը՝ վստահություն հայտնելով, որ այս դժվար փուլի ավարտից հետո հայրենիքի հետ կապերն ավելի կսերտանան։