Մենք չենք մասնակցելու այս ֆարսին, քվեարկությանը, տեսնեմ` «Իմ քայլի» 88 ձայնը կլինի՞. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Ո՞նց եղավ, որ երբ ձեզ պետք է, «Բարգավաճ Հայաստանը» լավ ուժ է, Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, իր տանը կարելի է գնալ, քեֆ անել, հետո գալ, մեզ ասել՝ բա իմացե՞լ եք՝ ինչ է եղել։ Այսօր Ազգային ժողովի նիստում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ Գլխավոր դատախազության միջնորդության քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Եվ, ընդհանրապես, ո՞վ է մեզ՝ կոնկրետ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը կանգնեցրել այս բարդ ընտրության առաջ։ Երբ որ հուշագիր էիք կնքում, պարտավորվում էիք մարդու իրավունքները միասնական պաշտպանեք, բա էդ ժամանակ ճանաչել եք այդ մարդկանց լեգիտիմությունը քաղաքական իմաստով, հիմա ո՞նց եք ռևերս անում»,- հռետորական հարց հնչեցրեց Մարուքյանը։

Նա հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ նախաքննական գաղտնիք հանդիսացող քրեական գործի նյութեր են բաժանվել պաշտոնյաների, որոնք էլ սկսեն հրապարակել դրանք։

«Անգամ ռեպրեսիաների ժամանակ չեմ հիշում նման բան։ Եվ, այո՛, սա բարդ ընտրություն է, և այո՛, մենք գնահատում ենք, որ այստեղ կա լուրջ քաղաքական խնդիր: Այն ժամանակ քաղաքական մեծամասնությունը գոնե ելույթներ էր ունենում, ասում էր՝ կքննենք, կպարզենք։ Ելույթ էլ չեք ունենում, գոնե իմանանք՝ ինչ եք մտածում: Եվ այս առումով ես, որպես շատ վատ հարաբերություններ ունեցող Գագիկ Ծառուկյանի հետ, ձեզ ասում եմ, որ դուք ազնիվ չեք, դուք անկեղծ չեք, դուք չեք եկել փետրվարին կալանավորելու, դուք չեք եկել 2019-ի հունվարին, այլ եկել եք հիմա։ «Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ մենք այս քվեարկության մեջ անելիք չունենք, մենք չենք մասնակցելու այս ֆարսին: Եվ եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, ինձ շատ հետաքրքիր է՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ձեր 88 «այո»-ն կարձանագրվի՞, թե՞ ոչ»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։