Շահի համար անողը թող թուրք լինի․ ձեր հեղափոխության վերջը եկել է․ Ծառուկյանի ելույթը՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս ամենը սկսվել է հունիսի 5-ին, երբ մենք կազմակերպեցինք ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստ և լիարժեք ներկայացրինք իրավիճակը՝ սոցիալական, տնտեսական, գյուղատնտեսական, առողջապահական։ ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Մենք ոչ թե ժողովրդին ներկայացնում ենք ֆեյսբուքերով, ֆեյքերով, ՊՈԱԿ-ի 500 աշխատող, որը պետական գումար է ստանում․․․ ես խնդրում եմ այսօր, որ խորհրդարանը լիարժեք քայլ կատարի իրական կյանք, ոչ թե ֆեյսբուքով, ֆեյքերով։ Խոստումները տրված են երկու տարի, այն, ինչ-որ անհրաժեշտ էր ժողովուրդը լսեր, լսում էր, և բոլորը սուտ, օդ, ոչ մի բան չկա, արածը քանդվել ա, ձախողվել ա։ Առաջին օրվանից եմ ասել, ձեր կողքին եմ եղել, այո՛, Փաշինյանի հետ ստորագրել եմ հուշագիրը, ցանկացել եմ աջակցել բոլոր հարցերով, որ ժողովրդի սպասելիքը իրականություն դառնա»,- ասաց նա։

Ծառուկյանն ասաց՝ այսօր ծայրահեղ վիճակ է բոլոր ոլորտներում։

«Այսօր համաճարակը ձախողված ա, ոչ մի բան մի մոռացեք, դուք եք արեք։ Այսինքն՝ ոչ բոլորը, ով իրավասություն ա ունեցել որոշում կայացնելու։ Ինչ ասում եմ՝ արդարացի եմ ասում։ Որևիցե մեկը չփորձի ասի՝ Ծառուկյանն ուզում ա ինչ-որ դիվիդենտ հավաքի, Ծառուկյանն ուզում ա անձնական շահի․․․ Ով այդպես մի բան, դա թող լինի ամենավերջին մարդը, դա թող լինի դավաճան կամ թուրք լինի այդ մարդը»,- ասաց ԲՀԿ ղեկավարը։

Նա կրկնեց՝ իր սկզբունքից հետ չի կանգնելու․ «Ես էս երկիրը սիրում եմ, ամեն ինչ արել եմ անշահադիտական։ Շահի համար անողը թող ադրբեջանցի լինի, թող թուրք լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։