«Այդ ամենը պետք չի լուրջ ընդունել»․ ԲՀԿ-ից չեն մեկնաբանում ՔՊ-ականների հրապարակած փաստաթուղթը

Լուրեր

20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի փաստաթուղթ, որը կապված է 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ։ Ավելի ուշ՝ փաստաթուղթը սկսեց շրջանառվել նաև այլ ՔՊ-ականների կողմից։

Փաստաթղթում մանրամասն ներկայացված է, թե 2017-ին որքան գումար է ծախսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թիվ 8-րդ ընտրատարածքում և ինչ նպատակով։ Օրինակ՝ նշված է, որ յուրաքանչյուր քվեի համար քաղաքացիներին վճարվել է 10․000-ական դրամ։

Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել ԲՀԿ-ական պատգամավորների հետ։ Միքայել Մելքումյանը մեր բազմաթիվ զանգերն անպատասխան թողեց։ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ այս պահին չի կարող մեկնաբանություն տրամադրել։

ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանն էլ, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հրապարակած փաստաթղթին, մեզ հետ զրույցում նշեց․ «Ալեն Սիմոնյանը ի՞նչ կապ ունի էդ ամենի հետ։ Ազգային ժողովի փոխնախագահն ի՞նչ իրավուք ունի նման հայտարարություն հնչեցնել։ Ալեն Սիմոնյանը, որ այդ հարթակին է այսօր, դա Ծառուկյանի շնորհքն է։ Նա քաղաքական ֆիգուր չի, որ մենք էլ իր հայտարարությունը մեկնաբանենք, այդ ամենը պետք չի լուրջ ընդունել»։

Մեր հստակեցնող հարցին՝ արդյոք պնդում է, որ Ալեն Սիմոնյանի հրապարակած փաստաթուղթն իրականությանը չի համապատասխանում է, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց․ «Չկա նման բան։ Մարդը աշխատավարձ է ստացել, դա աշխատանքային օրենսգրքի շրջանակում է եղել։ Ինքը վստա՞հ ա, որ իր հայտնած տեղեկատվությունը չի որակվելու որպես զրպարտություն»։

Հավելենք, որ այս պահին ԱԱԾ աշխատակիցները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն են իրականացնում։ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, ըստ իրենց տեղեկությունների, խուզարկության պատճառը 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունիի ԲՀԿ-ական թեկնածուներից մեկի հետ եղած ենթադրյալ ֆինանսական խնդիրներն են։

Նելլի Մելքոնյան