Բոլոր ծրագրերը չեղարկել եք, «Քայլ դեպի տունը» կիսատ եք արել, բա ի՞նչ եք արել. Թանդիլյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ներկայացրեց նախորդ տարում կատարված աշխատանքը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նկատեց, որ գրեթե բոլոր ծրագրերը չեղարկվել են։

«Բոլոր ծրագրերը համարել եք աննպատակահարմար, մի տարվա ընթացքում ո՞ր ծրագիրն է, որ արել եք, «Քայլ դեպի տուն»-ը կիսատ եք արել՝ հասկանալի պատճառով, բայց այլ որևէ ծրագիր արե՞լ եք։ Այնպիսի տպավորություն է, որ գրասենյակը միայն աշխատավարձ է ստացել ու մտածել է՝ ինչ անի, բայց որևէ ծրագիր, որը պետք է իրականացվեր 2019 թվականի բյուջեում, ուղղակի չի իրականացվել»,- նշեց Թանդիլյանը։

Սինանյանն արձագանքեց․ «Թերևս նախընտրելի կլիներ, որ մենք գայինք, ասեինք՝ դե քանի որ ֆինանսավորումը տվել են, օրինակ, Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների հեռարձակում ու դրա համար հատկացվել է 75 մլն դրամ, գայի, ասեի՝ շտապ, շըփ-թըփ ձևով իրար վրա դրեք, կազմակերպեք, ստից մի բան, էս փողը մսխենք, որ ես մյուս տարի գնամ, ասեմ՝ գիտեք ինչ՝ փողը ծախսել ենք, կատարողական ենք տվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։