Լևոն Իգիթյանը թանգարանի տարածքը վարձով է տալիս, որպեսզի այնտեղ առևտրի կետեր բացվեն. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը հանրությանը առավել հայտնի է որպես Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության մի անդամ, որը կրծքով պաշտպանում է ՀՀ իշխանություններին ու հատկապես Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությանը՝ այդ ճանապարհին չխորշելով ընդհուպ հայհոյանքներ հնչեցնելուց իր շեֆերին քննադատողների հասցեին: Շատերի մոտ հարց կծագի, թե ինչպես կարող է նույն մարդը սկզբում կոմունիստներին նույն կրծքով պաշտպանել, հետո ՀՀՇ-ին, հետո ՀՀԿ-ին, վաղը Աստված գիտի ում: Իսկ իրականում Լեւոն Իգիթյանը սոված չմնալու իր իրավունքն է պաշտպանում:

 

Քչերը գիտեն, որ Լեւոն Իգիթյանը Երեւանի Հենրի Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանի տնօրենն է: 

Եւ այդ թանգարանի տարածքը նա պարբերաբար վարձով է տալիս, որպեսզի այնտեղ առեւտրի կետեր բացվեն: Ի դեպ, թանգարանների ֆինանսավորումը հատկացվում է պետական եւ համայնքային բյուջեներից: Իսկ տարածքը վարձով տալը դա կողքից փող է: 

«Ժողովուրդ»-ի թղթակիցը լուսանկարել է Աբովյան փողոցի վրա գտնվող թանգարանի տարածքը, որը վերածվել է ամանորյա արդուզարդի վաճառքի խանութի, իսկ թանգարանի մուտքը տեղափոխվել է բակի կողմից»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: