Անակնկալ ստուգայցեր և կասեցումներ․ ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողությունը հանրապետությամբ մեկ

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում․ դիտարկված տնտեսավարողների շրջանակում են եղել սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, գրասենյակներ, սպասարկման սրահներ, դեղատներ, գեղեցկության եւ ատամնաբուժական կենտրոններ։

ԱԱՏՄ տեսուչները մանրամասն դիտարկում են՝ որքանո՞վ են պահպանվում պարետի սահմանած նորմերը։ Մշտադիտարկումներն իրականացվում են սահմանված ձեւաչափով, որում կետ առ կետ արձանագրվում է՝ պատշաճ կերպո՞վ են արդյոք իրականացվում ախտահանման, ջերմաչափման ու դրանց արդյունքների գրանցման աշխատանքները, առկա՞ են արդոք փակվող աղբամաններ եւ գծանշումներ, պահպանվո՞ւմ է սոցիալական հեռավորությունը, առկա՞ են գծանմուշներ եւ այլն։         Ակտիվ ստուգայցերը շարունակվում են նաեւ մարզերում եւ մայրաքաղաքի վարչական այլ շրջաններում։ Իսկ նախորդ օրերին ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվում են նաեւ կասեցումները, ինչպես սահմանված է ՀՀ պարետի որոշմամբ։

 

Այսօր, ի թիվս տասնյակ այլ տնտեսվարողների,  ժամանակավորապես կասեցվել է նաեւ Երեւանում գործող «Տաշիր» առեւտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ։ Նախորդիվ ԱԱՏՄ աշխատանքային թիմն այստեղ արձանագրել էր հիմնական տարածքներում արտաքին շփման մակերեսների ախտահանման, ոսկու շուկայի տարածքում՝ սոցիալական հեռավորության պահպանման, գծանշումների, իրազեկման պաստառների փակցման եւ այլ թերություններ։ Տնտեսավարողը պատրաստակամություն է հայտնել շտկել դրանք։

Ստուգայցերին հաջորդող կասեցումները շարունակվում են նաեւ մարզերում։

ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով սահմանված կանոնները։ Չպահպանելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն։