ԵՄ-ն Մինսկին կոչ է արել հանել Սերգեյ Տիխանովսկուն և մյուս ակտիվիստներին առաջադրված մեղադրանքները

Լուրեր

11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
Բոլորը

Եվրամիությունը կարծում է, որ Բելառուսի Քննչական կոմիտեի կողմից բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն և յոթ այլ ակտիվիստներին առաջադրված մեղադրանքներն անհիմն են, այդ պատճառով հարկավոր է հանել դրանք։ Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ DW-ի հարցին ի պատասխան՝ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Պարոն Տիխանովսկու կամայական ձերբակալության և հետապնդման լույսի ներքո ԵՄ-ն նախկինի պես կոչ է անում անհապաղ և առանց լրացուցիչ պայմանների ազատ արձակել նրան, իսկ նրան և մյուս ակտիվիստներին առաջադրված մեղադրանքները հանել»,- հայտարարել է Ստանոն։

Տիխանովսկուն և մյուս ակտիվիստներին ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Բելառուսի Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով (հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողությունների կազմակերպում և նախապատրաստում)։ Բոլորը ներկայում կալանքի տակ են։

Բելառուսի ՔԿ-ն պնդում է, որ մայիսի 29-ին Գրոդնոյում նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկու առաջադրման օգտին անցկացված ստորագրահավաքի ժամանակ «անօրինական հանրային միջոցառման անցկացում է կազմակերպվել, որի ընթացքում հասարակական կարգը կոպտորեն խախտող խմբակային գործողություններ են իրականացվել՝ միլիցիայի օրինական պահանջներին ակնհայտորեն չենթարկվելու ուղեկցությամբ»։