«Հայաստանի ընկերներ – Վրաստան» նախաձեռնությունը սատարում է Հայաստանին համաճարակի դեմ ուղղված պայքարում

Լուրեր

21.05.2026 | 14:46
Հանդիպել ենք Դոնբասի և Լուգանսկի ղեկավարների հետ․ այցը եղել է հրապարակային․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 14:30
Իսրայելցի նախարարը նվաստացրել է պաղեստինամետ ակտիվիստներին. մի շարք երկրներ դատապարտել և կանչել են Իսրայելի դեսպաններին
21.05.2026 | 14:18
Մերցն առաջարկում է Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամի հատուկ կարգավիճակ տրամադրել
21.05.2026 | 14:09
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան «ծնողական ժամից» օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:59
Նեյմարը վնասվածք է ստացել
21.05.2026 | 13:53
Պետական դավաճանը ամենաբարձրն է գոռում, որ իր ընդդիմախոսը դավաճան է․ Թևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:44
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի առաջարկը, Թրամփը հայտարարում է՝ խաղաղության բանակցությունները «սահմանագծին» են
21.05.2026 | 13:39
Ֆուտզալի Հայաստանի գավաթի եզրափակիչում գրանցվել է խոշոր հաշիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:31
Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին
21.05.2026 | 13:27
«Սուրմալու»-ի ողբերգական դեպքի գործի քննությունը կվերսկսվի․ վարույթները միացվել են
21.05.2026 | 13:20
ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են
21.05.2026 | 13:10
«Բոլորին դեմ եմ»-ի ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել, 12-ն էլ կհայտնի
21.05.2026 | 13:04
Անդրանիկ Թևանյանի հրատապ ասուլիսը․ Փաշինյանը նրան մեղադրում է պետական դավաճանության մեջ․ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:58
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:57
Էրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանի հետ հրադադարը, Սիրիան և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Բոլորը

Հայաստանում համաճարակի բռնկման առաջին օրերից «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնեց «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավը, որի շուրջ համախմբվեցին աշխարհասփյուռ հայկական  համայնքները, տեղական մարմիններն ու կազմակերպությունները՝ սատար կանգնելու հայրենիքին և համաճարակը հնարավորինս արագ հաղթահարելու համար։

Վերջերս վիրահայությունը ևս միացավ համահայկական այս շարժմանը։ «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ Վրաստանից թվով 10 թթվածնային խտացուցիչ գնվեց։ Անհատական աջակցությունը շուտով վերածվեց ավելի կազմակերպված «Հայաստանի ընկերներ – Վրաստան» նախաձեռնության, որը սիրով ընդունվեց վիրահայերի կողմից, ինչի արդյունքում ևս 17 սարք գնվեց։ Արագ համախմբման արդյունքում արդեն ընդհանուր առմամբ 27 թթվածնային խտացուցիչ և 3 հազար դիմակ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ հասավ հայ-վրացական սահման։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համակարգում էր ողջ գործընթացը և երեկ կես գիշերին կազմակերպեց սպասված բուժտեխնիկայի տրամադրումը ՀՀ առողջապահության նախարարությանը։

Վիրահայերը մեծ պատրաստակամությամբ մասնակցում են նաև «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով դրամահավաքին։ Հավաքված գումարով գնվելու են դիմակներ, ինչպես նաև այլ բժշկական պարագաներ, որոնք ևս ուղարկվելու են Հայաստան։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կկազմակերպի դիմակների տրամադրումը սոցիալապես անապահով խմբերին։

Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների նման համախմբումը ոգևորիչ էր նաև այլ հայկական համայնքների համար․ համահայկական դրամահավաքին միացել են նաև Բելգիայի և Լյուքսեմբուրգի հայրենակիցները։

Շնորհակալ ենք մեր բոլոր նվիրատուներին անվերապահ վստահության և աջակցության համար։

«COVID-19 Հայաստան․ միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաքին միանալու համար այցելե՛ք https://www.himnadram.org/hy