Ձեր քաղաքական հայտարարություններով ՍԴ նախագահի մոտեցումնե՞րն եք տարածում․ Հովակիմյանը՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ներկայացրեց ՍԴ 2019 թվականի բյուջեի կատարողականը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հարցը, սակայն, կատարողականի մասին չէր։

«Դուք բազմիցս քաղաքական ենթատեքստ պարունակող հայտարարություններով, գրառումներով եք հանդես գալիս, մասնավորապես՝ Ձեր ֆեյսբուքյան էջում կարելի է պարբերաբար նման երևույթների հանդիպել։ Արդյո՞ք այն փաստը, որ Դուք շարունակում եք պաշտոնավարել, ենթադրում է, որ այդ կերպ տարածում եք Ձեր ղեկավարության քաղաքական մոտեցումները, նկատի ունեմ՝ ՍԴ նախագահի, դատարանի անդամների, ենթադրում եմ, եթե Ձեր պաշտոնանկության հարցը չի բարձրացվում»,- նշեց պատգամավորը։

Էդգար Ղազարյանը հակադարձեց․ «ՍԴ աշխատակազմի ղեկավարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու Ձեր գործընկերոջ՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ուղղված Ձեր անուղղակի քննադատության հարցում ես չեմ հասկանում, թե Դուք ինչու եք ինձ թիրախավորում։ Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ինձնից առաջ այդ պաշտոնում պաշտոնավարել է Վլադիմիր Վարդանյանը, Հրայր Թովմասյանի որոշմամբ, և պաշտոնավարելու շրջանում «Իմ քայլը» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու, մասնակցել է քարոզարշավի և ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Քաղաքական գործունեությամբ զբաղվելու ավելի ինտենսիվ ռեժիմ, քան պատգամավորության թեկնածու առաջադրվելն ու ընտրվելը, ես չեմ պատկերացնում։ Եթե Դուք ուզում եք քննադատել Ձեր գործընկերոջը, ապա կխնդրեմ դա անել ուղղակի և ինձ չմիջնորդավորել»։

Մանրամասները՝ տեսանյութում։