Արևմտահայերենի պահպանության հարցը քննարկել են Վաշինգտոնում.VOA

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Վաշինգտոնում անցած Հայագիտական ընկերակցության հատուկ համաժողովի ընթացքում ամերիկահայ գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են արեւմտահայերենի պահպանման հեռանկարները: Համաժողովին մասնակցած անվանի ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, խնդիրն առավել քան արդիական է.

«Վտանգված լեզու է, մեր գեղեցիկ արեւմտահայ բառբառները, որով ես մեծացա: Մեր արեւմտահայ գրականությունը շատ հարուստ գրականություն է, բայց այսօր դժբախտաբար նահանջի մեջ ենք, որովհետեւ արդեն 100 տարի Սփյուռքի մեջ ենք եւ հետզհետե մեր սերունդները կդժվարանան»:

Ի տարբերություն Հայաստանում գործածվող արեւելահայերենի, արեւմտահայերենի ճակատագիրը այլ կերպ է դասավորվել, նշում է Կանադայի Մանքթոնի համալսարանի դասախոս Սիլվիա Կասպարյանը

«Արեւմտահայերենը մնացել է միայն որպես Սփյուռքի լեզու, կապված է Սփյուռքի հետ»:

Մինչդեռ, հայ համայնքներում երկրորդ եւ երրորդ սերունդներում հայերեն տանը գրեթե չեն խոսում՝ երեխաներին հայերենի գործում ապավինելով հիմնականում կիրակնօրյա դպրոցների վրա, պատմում է Կալիֆորնիայի համալսարանի ուսանող Ջեսի Առլենն, ով ինքն է կիրակնօրյա դպրոցում հայերեն դասավանդում.

«Կիրակնօրյա դպրոցները բավարար չեն լեզուն սերունդներին փոխանցելու համար»:

Համաժողովի կազմակերպիչ Գուլբենկյան հիմնադրամը ներկայացնող Անի Գարմիրյանի խոսքով, հիմնադրամն ունի արեւմտահայերենի պահպանության ծավալուն ծրագիր, որը նախատեսում է լեզվի ուսուցում, գրականության տպագրում, թարգմանություններ եւ ամենակարեւորը՝ ճամբարներ, որտեղ երիտասարդները կարող են արեւմտահայերեն սովորել.

«Իրար կծանոթանան, միասին հաճելի ժամանց կունենան, եւ կզարգացնեն իրենց հայերենը գրավոր, խոսակցական»:

Նոր ժամանակները արեւմտահայերենի պահպանման համար նոր մոտեցումներ են պահանջում, նշում են գիտնականները.

«ԱՄՆ-ում մենք ունեինք միայն արեւմտահայերենը մեր բառբառներով՝ Խարբերդի, Վանի եւ այլն», – Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, վերջին քառորդ դարի ընթացքում նորանկախ Հայաստանից արտերկիր գաղթաց հարյուր հազարավոր հայերը փոխեցին Սփյուռքի լեզուն՝ իրենց հետ բերելով արեւելահայերենը: «Եվ Ամերիկայում հայերեն լեզուն փոխվեց եւ այսօր ամերիկահայությունը, եթե հայերեն է խոսում, ապա՝ արեւելահայերեն՝ Այդ իրարկե կազդե ամեն ինչի վրա»:

Ստեղծված իրավիճակում Ռիչարդ Հովհաննիսյանը կարեւոր է համարում, որ Սփյուքում զարգանան միաժամանակ ե՛ւ արեւելահայերենը, ե՛վ արեւմտահայերենը.

«Կարելի է երկու լեզուներով հանգիստ խոսել եւ ապրել ու չզգալ, որ միայն միալեզու դառնամ, կամ միամշակույթ լինեմ»: