Ուժայինների անգործությունը Փաշինյանի դժգոհության պատճառ. Դավթյանների հարսանիքը պատրվա՞կ էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.02.2026 | 14:43
Բաքուն ու Երևանն ինքնիշխան են և ազատ Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու հարցում. Պեսկովը՝ Վենսի այցի մասին
11.02.2026 | 14:37
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստը. ՈՒՂԻՂ
11.02.2026 | 14:35
Արման Ծառուկյանի առաջիկա մրցակիցը գրազ է առաջարկել հայ մարտիկին
11.02.2026 | 14:27
ՌԴ-ն հետաքրքրված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով. Կոպիրկին
11.02.2026 | 14:22
8,5 մլն դրամ`«Վարչաբենդ»-ի համերգի համար. գումարը հատկացվել է ՔՊ բյուջեից
11.02.2026 | 14:20
Հայաստանն առաջին անգամ կընդունի UWW-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար
11.02.2026 | 14:13
Փաշազադեն Վատիկանում հանդիպել է Հռոմի Լևոն XIV պապին
11.02.2026 | 14:05
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
11.02.2026 | 13:56
Մենք դեմ ենք սահմանադրական կարգի բռնի տապալմանը, բայց օրենքը պետք է հստակ լինի․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:48
Ի՞նչ է նշանակում անհուսալի են. ԱՆ նախարարը` լաբորատորիաների աշխատանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:41
Օրենքի ընդունումից հետո «Կնքահայր» ֆիլմը չպիտի՞ հեռարձակվի․ Մինասյանը՝ ԲՏԱ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:39
«Քֆուր կդնես վրեն»․ ՔԿ-ն ձայնագրություն է հրապարակել Վաղարշապատի ընտրությունների հետ կապված
11.02.2026 | 13:38
Սոլովյովի ասածը ձեզ 100% դուր ա եկել․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:31
«Ինտեր Մայամին» հետևում է Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակին
11.02.2026 | 13:23
Անվճար ոչինչ չի լինում. Ավանեսյանը` ապահովագրության շրջանակում պալատների վճարների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ուժային կառույցներում այսօր աննախադեպ պաշտոնանկություններ եղան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքից հեռացրեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ոստիկանապետ Արման Սարգսյանին և Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանին: Պատճառն արտակարգ դրության կանոնների խախտումն էր: Արտակ Դավթյանն անտեսել էր պարետի որոշումները և որդու հարսանյաց հանդեսը կազմակերպել: Խնջույքին մասնակցել էին նաև ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Նրանք պաշտոնյաներ էին, որոնք արտակարգ դրության կանոնների պահպանման առաջնային պատասխանատուների թվում էին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով պաշտոնանկության պատճառներին՝ հենց այդ հանգամանքն ընդգծեց՝ հավելելով․ բարձրաստիճան պաշտոնյաները իրեն գործողություններով հակասել են վարչապետի ուղերձներին:

Ուժային կառույցների առանցքային պաշտոնյաների ազատումները, սակայն, քաղաքական վերլուծաբաններն այլ կերպ են մեկնաբանում: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ արտակարգ դրության պայմաններում հարսանիք անելն ու դրան մասնակցելը կարող էր միայն նպաստել, որ վարչապետը արդեն իսկ կուտակված դժգոհությունների համատեքստում կտրուկ միջոցների դիմեր: Նա ասում է, որ ԱԱԾ-ի և ոստիկանության պարագայում նկատելի էր՝ կառույցները ներքին և արտաքին անվտանգության մարտահրավերներին չէին արձագանքում:

Ստյոպա Սաֆարյանը Էդուարդ Մարտիրոսյանին պաշտոնանկ անելու հիմքում տեսնում է նաև ԱԱԾ նախկին տնօրեն, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Արթուր Վանեցյանի գործոնը: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ուժային կառույցների՝ հատկապես ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարները պաշտոնանկ են արվում այն զարգացումների շրջանում, երբ ընդդիմադիր դաշտը՝ այդ թվում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող փեսա Միքայել Մինասյանը, Արթուր Վանեցյանը պահանջում են վարչապետի հրաժարականը:

Հիշեցնենք նաև, որ ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին դեռ մեկ ամիս առաջ էր խոսվում: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ վարչապետն անվստահություն ունի ուժային կառույցների նկատմամբ և ընդդիմադիրների կողմից՝ իր հրաժարականը պահանջելու ֆոնին փոփոխություններ է անում: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ անդրադառնալով հարցին՝ արդյոք Փաշինյանը մտավախություն է ունեցել, որ ուժայինների օգնությամբ պալատական հեղաշրջում տեղի կունենար, ասաց՝ ուժայիններն իրենց անգործությամբ սաբոտաժ էին անում:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը զարմանում է, որ հանրությունը զարմացել է այս պաշտոնանկություններից։ Պապիկյանը շեշտում է՝ ինչպես իր, այնպես էլ մյուսների պաշտոնները հավերժ չեն։ Իսկ թե արդյոք մտավախություն ունեին, որ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը հեղաշրջման մասնակից կդառնային, Սուրեն Պապիկյանը ուղիղ պատասխան չտվեց, միայն ասաց՝ կպատժեն:

«Քաղաքացիական պայմանագրի» մեկ այլ ներկայացուցիչ՝ պատգամավոր Քրիստինա Պողոսյանն էլ որպես պաշտոնանկությունների շքերթի պատճառ ներկայացրեց վատ աշխատանքը: Իշխանական պատգամավորը չի կարծում, որ ուժայինների ղեկավարները կներգրավվեին հեղաշրջման գործընթացում: Համենայնդեպս, ասաց, որ նման տեղեկություն չունի:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկում է նկատում: Չի բացառում, որ սա ևս կապ ունի փոփոխությունների հետ: Ըստ քաղաքագետի՝ երկրում տնտեսական վիճակը լարված է, հնարավոր է արտահերթ ընտրությունների հարց առաջանա:

Ստյոպա Սաֆարյանը, մինչդեռ, չի կարծում, որ ուժայինների փոփոխությունները կարող են երկրում ցնցումների պատճառ հանդիսանալ: Ավելին՝ նա պնդում է, որ եթե իրավապահ կառույցներում վստահելիներ լինեն, խնդիրները շուտ կլուծվեն:

Հավելենք, որ վարչապետի առաջարկով և նախագահի հրամանով ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արգիշտի Քյարամյանը, Ոստիկանապետ է նշանակվել Վահե Ղազարյանը, և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ՝ Օնիկ Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան