Ծառուկյանը, Վանեցյանն ու ՀՅԴ-ն միավորվում են Փաշինյանի դեմ. քաղաքագետները Կրեմլի ձեռքն են տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 09:47
Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ
18.11.2024 | 09:41
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
Բոլորը

Մինչ Հայաստանի կառավարությունը կպայքարի կորոնավիրուսի դեմ, ընդդիմադիր դաշտում համախմբման պրոցեսներ են ընթանում, ակնհայտորեն՝ իշխանափոխության օրակարգով։ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա»-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրած «Բարգավաճ Հայաստանը», Ռուսաստանին պարբերաբար ռևերանսներ անող, Կադիրովի եղբայր Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շրջապատը պահանջում են իշխանությունների հրաժարականը։ Ուրբաթ օրը ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ կառավարությանը տրվել էր բավարար ժամանակ խոստումներն իրականացնելու համար, սակայն պետությունը փորձադաշտ չէ, և կառավարությունը պետք է փոխվի․ «Այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել, ոչ թե 97, այլ՝ 100%-ը պետք է փոխվի, որովհետև իրենց աշխատանքի արդյունքում բոլոր ոլորտները ձախողված են»։

Արձագանքելով Ծառուկյանին, վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը նշել է․ «Պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային»։

Հիշեցնենք, մեկ ամսից ավելի է՝ կալանավորված է Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որին խոշոր չափերով կաշառք տալու մեղադրանք  է առաջադրված։ «Բարգավաճ Հայաստանը» հանդիպումներ է նախաձեռնել քաղաքական մյուս ուժերի հետ, ինչ օրակարգով, դեռ այս ուժը չի բացահայտում, սակայն Ծառուկյանի ելույթից կարելի է կանխատեսել, որ դա իշխանություն փոխելու օրակարգն է։ Թեև պաշտոնական հաստատում դեռ չկա, սակայն չի բացառվում ԲՀԿ-ի ու «Հայրենիք» կուսակցության համագործակցությունը, որի ղեկավար Արթուր Վանեցյանը ևս օրերս Վանաձորում բարձրացրել էր Փաշինյանի հրաժարականի հարցը․ «Մենք բոլորս պետք է համախմբվենք մի օրակարգի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն։ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա»։

Արթուր Վանեցյանի այս հայտարարությունից մեկ օր առաջ ՀՅԴ-ն առաջարկել էր հրավիրել Ազգային ժողովի հատուկ նիստ, քննարկել և գնահատական տալ կառավարությանն ու վարչապետի գործունեությանը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև պատասխանատվության կանչել գործը ձախողած պաշտոնյաներին։ Դաշնակցության պաշտոնաթերթին տված հարցազրույցում Վանեցյանը նշել է՝ «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցություններն ունեն համագործակցության օրակարգ, և ինքը անհրաժեշտ է համարում համագործակցությունը։ Վանեցյանը նաև խորհրդարանի ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններին կոչ էր արել քննիչ հանձնաժողով ստեղծել, քննել վարչապետի ու կառավարության գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում ու տալ քաղաքական գնահատական։

Քաղաքագիտական շրջանակները արտաքին հետք են տեսնում ընթացող քաղաքական գործընթացներում։ Անուշ Սեդրակյանը իշխանության հրաժարականի պահանջի ներքո համախմբվող այս ուժերին ոչ թե ընդդիմություն է համարում, այլ իշխանությունը վերադարձնելու խնդիր ունեցող մարդկանց խումբ։ Նրանց համախմբումն ավելի շուտ, ըստ Սեդրակյանի, համապետական հաջորդ ընտրություններին նախապատրաստություն է։

«Դա ավելի շատ ռևանշիստական ձգտում է, քան թե ընդդիմադիր, որովհետև ալտերնատիվ պրոեկտ չէ, որ ներկայացնում է, այլ՝ ռևանշիստական ծրագիր։  Ռուսական ԿԳԲ-ն կոնսոլիադացնում է իր ուժերը, դրան միանում է կեղտոտ կապիտալը, որին ժամանակին հեղափոխական իշխանությունը տվեց ինդուլգենցիա՝ աշխատելու և գործելու։ Իշխանությունը որոշակի բացթողումներ է արել, որոնք ավելի լավ երևում են ճգնաժամի ընթացքում, և բնական է՝ թշնամական տարրերը դրանից օգտվում են։ Ես միշտ ասել եմ, որ հեղափոխական իշխանությունը ընդհանրապես իրավունք չունի սխալվելու։ Իշխանությունը պետք է զգոն լինի, և չշարունակի նույն սխալների շարանը, որ շարունակում է՝ բարձիթողություն, քննադատություն լսելու անկարողություն, ոչ կոնստրուկտիվ քայլեր և այլն»,- ասում է Անուշ Սեդրակյանը։

Կորոնավիրուսը ծանր կացություն է ստեղծել երկրում՝ մահեր ու հարյուրավոր նոր վարակումներ են գրանցվում ամեն օր, և այս իրադրությունում, ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, սպասելի է, որ կառավարության երբեմն ոչ էֆեկտիվ գործողություններն օգտագործելով նրա դեմ՝ կհամախմբվեն այնպիսի ուժեր, ինչպիսիք են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Վանեցյանի կուսակցությունը։ Ըստ Գրիգորյանի՝ Փաշինյանը բռնապետական Ռուսաստանին ոչ ցանկալի կերպար է, հատկապես, երբ առաջ է մղում  Հայաստանի շահերը ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում՝ դեմ գնալով ռուսական միապետական կուրսին․ «Նաև Ռուսաստանը, կներեք, շիրա է տալու էդ բոլոր ուժերին։ Այդ ամբողջը կարող է ստեղծի մեծ կոալիցիա,  որը կպահանջի, որ հրաժարական տա Նիկոլ Փաշինյանը։ Չեմ կարծում, որ ժողովուրդը կաջակցի էս ուժերին, բայց գիտեք, որ երբ ճգնաժամ կա առողջական պրոբլեմների հետ կապված, երբ ինֆորմացիոն ճգնաժամ կա, փոքր խումբն էլ կարող է գործողություններ իրականացնել մեկ-երկու հազար հոգով, դա հերիք է»։

Անուշ Սեդրակյանի խոսքով՝ Մոսկվան Հայաստանում իշխանության փոփոխության հող է նախապատրաստում, և իշխանությունը պետք է հակաքայլեր անի, ոչ թե իր անխոհեմ քայլերով ջուր լցնի այդ ուժերի ջրաղացին։ Որպես հակաքայլ, ըստ քաղաքագետի՝ Հայաստանը պետք է վերացնի ռուսական ազդեցությունը Հայաստանում, դնելով ռազմաբազայի ու գազային պայմանագրերի վերանայման, ռուսական ԿԳԲ-ի կողմից ՀՀ ԱԱԾ-ի վրա ազդեցությունը բացառելու ճանապարհով։

«Պարզ էր, որ Մոսկվան կարող էր գոհունակություն չունենալ իր ազդեցության չափով Հայաստանում, և արձագանքեր ռևանշիստական քայլերով։ Միակ ելքը, ինչպես Վրաստանում, ուղղակի կապերի խզումն է։ Ֆորսմաժորային սցենարները, վստահ եմ, որ պատրաստվում են տարբեր խոհանոցներում (խոհանոց բառը կարող եք և ուղղակի ընկալել) և կարող են գործել և դրա համար դավադիրներին գտնել ու զինաթափել չեն կարող նույն դավադիրները։ Ռուսական ԿԳԲ-ն և Հայաստանի ԱԱԾ-ն նույնական են»,- նկատեց Անուշ Սեդրակյանը։

Իշխանությունն այսօր քաղում է իր իսկ սխալի դառը պտուղները՝ չնայած հանրային պահանջին, քաղաքական գնահատական չտրվեց ո՛չ նախկին իշխանությանը՝ ՀՀԿ-ին, ո՛չ նրա հետ պարբերաբար կոալիցիաներ կազմած ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի գործունեությանը, ընդգծում է Ստեփան Գրիգորյանը։

«ՀՀԿ-ի ներկայացուցիչները զօրուգիշեր խոսում են գրեթե բոլոր հեռուստաալիքներով, ինչ-որ բարոյականության, ազնվության, ազգի հերոսների մասին են խոսում, էն մարդկանց, ում նկատմամբ ատելություն է ժողովրդի մեջ։ Եթե իշխանությունը քաղաքական գնահատական չտվեց, ուրեմն իրավունք ունեն՝ ամեն ինչ ասել, ամեն ինչից խոսել»։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը և ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան