Մինսկում կրկին ակցիաներ են անցկացվել նախագահի այլընտրանքային թեկնածուների օգտին

Լուրեր

21.05.2026 | 14:53
Քոնոր Մաքգրեգորը գնահատել է իր մարզավիճակը
21.05.2026 | 14:46
Հանդիպել ենք Դոնբասի և Լուգանսկի ղեկավարների հետ․ այցը եղել է հրապարակային․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 14:30
Իսրայելցի նախարարը նվաստացրել է պաղեստինամետ ակտիվիստներին. մի շարք երկրներ դատապարտել և կանչել են Իսրայելի դեսպաններին
21.05.2026 | 14:18
Մերցն առաջարկում է Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամի հատուկ կարգավիճակ տրամադրել
21.05.2026 | 14:09
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան «ծնողական ժամից» օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:59
Նեյմարը վնասվածք է ստացել
21.05.2026 | 13:53
Պետական դավաճանը ամենաբարձրն է գոռում, որ իր ընդդիմախոսը դավաճան է․ Թևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:44
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի առաջարկը, Թրամփը հայտարարում է՝ խաղաղության բանակցությունները «սահմանագծին» են
21.05.2026 | 13:39
Ֆուտզալի Հայաստանի գավաթի եզրափակիչում գրանցվել է խոշոր հաշիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:31
Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին
21.05.2026 | 13:27
«Սուրմալու»-ի ողբերգական դեպքի գործի քննությունը կվերսկսվի․ վարույթները միացվել են
21.05.2026 | 13:20
ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են
21.05.2026 | 13:10
«Բոլորին դեմ եմ»-ի ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել, 12-ն էլ կհայտնի
21.05.2026 | 13:04
Անդրանիկ Թևանյանի հրատապ ասուլիսը․ Փաշինյանը նրան մեղադրում է պետական դավաճանության մեջ․ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:58
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մինսկում այսօր կրկին ստորագրահավաքի ակցիաներ են անցկացվել Բելառուսի գործող ղեկավարին այլընտրանքային նախագահի թեկնածուների օգտին։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ակցիաները կազմակերպվել են ձերբակալված բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կնոջ՝ Սվետլանա Տիխանովսկու, Վիկտոր Բաբարիկոյի, Վալերի Ցեպկալոյի, Սերգեյ Չերեչենի, Նիկոլայ Կոզլովի առաջադրման համար։ «Գարուն» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ակցիաներին 1.350 մարդ է մասնակցել։

Միաժամանակ, հավաքի վայր է այցելել ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Բելառուսական քրիստոնեական ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Պավել Սեվերինեցը։ Նա, այսպես կոչված, «ազատ խոսափող» է կազմակերպել, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին իրենց կարծիքը հայտնել։

«Գարուն» կազմակերպության տվյալներով՝ ակցիայի ավարտից հետո քաղաքացիական հագուստով անձինք 3 մարդու են ձերբակալել։ Ավելի ուշ իր տան մոտ ձերբակալվել է նաև Պավել Սեվերինեցը։

Նշենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները նախանշված են օգոստոսի 9-ին։ Նախագահական ընտրություններն այս երկրում անցկացվում են 5 տարին մեկ անգամ։ 1994 թվականից Բելառուսը ղեկավարում է Ալեքսանդր Լուկաշենկոն։