Երբ իշխանության ֆեյսբուքյան լայվերը պրոֆեսիոնալների խոսքից կարևոր են. ի՞նչ են առաջարկում մասնագետները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի դեմ պայքարը միայն առողջապահական հարց չէ. դրա արդյունավետությունը մեծապես կախված է քաղաքացիների վարքագծից, որը մասնագետների կողմից բավարար չափով  ուսումնասիրված չէ:  Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն առաջարկում է կառավարությանը կից ստեղծել հանձնախումբ, որի կազմում ներառված կլինեն ազգագրագետներ, մշակութաբաններ, հոգեբաններ, վարքաբաններ, հանրային կապերի և հարակից այլ ոլորտների մասնագետներ, որոնք կմշակեն համապատասխան նորմեր՝  հանրության  և իշխանության վարքագծի վրա  ազդելու համար:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հանձնախումբ ձևավորելու գաղափարը ողջունելի է համարում: Ըստ նրա՝  դրա շնորհիվ հնարավոր կլինի վերլուծել հանրային վարքի սոցիո-էթնո մշակութային նորմերն ու համապատասխան առաջարկներ ներկայացնել, օրինակ, պարետատանը, որն էլ իր հերթին կկարողանա առավել նպատակային որոշումներ կայացնել:

Հոգեբան Սամվել Խուդոյանը շեշտում է՝ իշխանությունը չի կարող ֆեյսբուքյան լայվերի միջոցով հանրությանը իրազեկել կամ կոչեր անել: Նա ևս կարևորում է այդ  և այլ հարցերում պրոֆեսիոնալների ներգրավվածությունը:  Պարոն Խուդոյանի համոզմամբ՝ էականն  այն է, որ այս փուլում ո՛չ իշխանությունը, ո՛չ հանրությունը խուճապի չմատնվի: Այդ հարցում տարբեր  մասնագետների դերն իսկապես որոշիչ կարող է լինել:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորում է հանրության վարքի ուսումնասիրումը, սակայն դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ են ինստիտուցիոնալ գործիքներ:

Հրանուշ Խառատյանն իր հերթին շեշտում է՝ պետությունը նույնիսկ իր ձեռքի տակ եղած տեղեկատվության, տարատեսակ նյութերի  վերլուծություն չի կատարում, ուր մնաց՝ զբաղվի նոր տվյալների ձեռքբերմամբ և վերլուծությամբ:

Ինչ վերաբերում է ամենատարբեր կառույցների գործունեության արդյունավետությանը, փոխնախարարը ևս այդ առումով երաշխիքներ չունի, ասում է՝ հստակ արդյունքը հասկանալու նպատակով մի առանձին փորձագիտական ուսումնասիրություն էլ դրա համար է հարկավոր իրականացնել: Ժաննա Անդրեասյանը նշում է՝ մի խնդիր է, օրինակ՝ հանձնախումբ ձևավորելը, մեկ այլ խնդիր՝ դրա արդյունավետ աշխատանքն ապահովելը:

Ամեն դեպքում, մի բան հստակ է՝ կորոնավիրուսի պայմաններում իշխանության և հանրության միջև արդյունավետ երկխոսություն դեռևս չի կայացել: Հատուկ հանձնախմբի ստեղծմամբ, թե որևէ այլ մեխանիզմի  կիրառմամբ՝  մասնագետների ներառումը պրոցեսին պարզապես  անհրաժեշտություն է:

Աննա Բաբաջանյան