ՍԱՏՄ-ն 72 ժամով կասեցնում է ռեստորանային համալիրի գործունեությունը. այնտեղ անցկացվել է հարսանիք
Հասարակություն
06.06.2020 | 15:19Սննդի անվտանգության տեսչական մարմինը 72 ժամով կասեցնում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը:
«72 ժամով կասեցվում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները. կազմակերպվել և անցկացվել է խնջույք՝ հարսանիք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ»,-հայտնում են ՍԱՏՄ-ից: