Անդրանիկ Քոչարյանը Բակո Սահակյանի հարցաշարի մասին բարեհաճեց ասել միայն այն ժամանակ, երբ լրագրողներն ինձ դիմեցին. Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
Բոլորը

Հունիսի 4-ին ավարտվեցին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները։ Դրանք ընթացան կառուցողական, բայց վերջում, կարծես, մեր գործընկերները փոխեցին իրենց որոշումը և մոտեցումը։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Պատգամավորն ասաց՝ երկու նիստ բաց են թողել, բայց հետո տեսագրությունների և ձայնագրությունների նյութերին ծանոթացել են։

«Բայց, չգիտես ինչու, պարոն Անդրանիկ Քոչարյանը, երբ միայնակ կամ «Իմ քայլը» խմբակցության այլ պատգամավորների հետ փորձում էր ամփոփել աշխատանքները՝ առանց դրանց ներգրավելու ընդդիմության որևէ ներկայացուցչի, նշեց, որ մենք այլևս հետաքրքրված չենք մասնակցելու աշխատանքներին, և նաև դրա համար մեզ չեն ներգրավել այդ պրոցեսներում։ Նշեմ, որ դա բացահայտ սուտ է, որովհետև հայտնի իրադարձություններից հետո, երբ մենք վերադարձանք մեր բնականոն աշխատանքներին, մասնակցել ենք նիստի, որի ընթացքում քննարկել ենք նաև առաջիկայում Բակո Սահակյանի հետ ունենալ զրույց։ Այդ զրույցի պլանավորման և իրականացման պրոցեսը տեղի է ունեցել առանց մեզ ներգրավելու»,- ասաց նա։

Ըստ Գորգիսյանի՝ սա միանշանակ կառուցողական և գործընկերային մոտեցում չէ, սա այն մենիշխանությունն է, որի մասին իրենք խոսում են։

«Միայն այն ժամանակ, երբ բազմաթիվ լրագրողներ ինձ հարցնում են՝ արդյո՞ք Բակո Սահակյանի հետ զրույց տեղի է ունեցել, պարոն Քոչարյանը բարեհաճում է տեղեկացնել այն հարցաշարի մասին, որը քննարկվել է պարոն Սահակյանի հետ»,- հավելեց ԼՀԿ ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։