Ունենք 33 տարեկան քաղաքացու մահ. ոչ ոք` անկախ տարիքից, ապահովագրված չէ. Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
Բոլորը

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ լարված և ավելի լարվել, և դրանից է նաև բխում այն ծանրաբեռնվածությունը, որ ունենք առողջապահական համակարգում։ Այսօր հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Առավոտյան Կառավարության նիստում ես հնչեցրել եմ, թե ինչքան ծայրահեղ ծանր և ծանր պացիենտ ունենք։ Ուզում եմ թարմ տվյալներ ներկայացնել, որոնք, դժբախտաբար, կրկին ավելացել են․ մենք ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի»,- ներկայացրեց նախարարը։

Նրա խոսքով՝ ունենք նաև մահ՝ 33 տարեկան քաղաքացի, որն ունեցել է քրոնիկական հիվանդություններ, և մահվան պատճառը բարդացած անամնեզն է եղել։

«Սակայն մեր պատկերացումների փոփոխությունը պետք է լինի, որ բոլորս արձանագրենք․ ոչ ոք՝ անկախ տարիքից, սեռից և որևէ կարգավիճակից, ապահովագրված չէ կորոնավիրուսով հիվանդության դրական ելքով»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Մանրամասները ՝տեսանյութում։