Ի՞նչ հաշվարկներ չէին կատարել «Իմ քայլը» խմբակցությունում․ մեկուսացման նպաստ սահմանող «հրատապ նախագիծը» հետաձգվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսվեց շատերի համար անսպասելի, ոմանց համար էլ՝ անհասկանալի հայտարարությամբ։ Մեկուսացման նպաստ սահմանող նախագծի հեղինակը կոչ արեց երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկել իր իսկ հեղինակած նախագծին։

Անհասկանալի հարցերը սկսվել էին դեռ երեկ՝ խորհրդարանի արտահերթ նիստում։ Նախագծի հեղինակը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, հիմնավորեց նախագծի հրատապությունը և կոչ արեց այն ընդունել հատուկ ընթացակարգով, այսինքն՝ 24-ժամյա ռեժիմով, այնուհետև աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, կոչ արեց զերծ մնալ նախագծի ընդունումից, ինչը զարմանք առաջացրեց նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մոտ։

Նույն խմբակցությունից Բաբկեն Թունյանը նկատեց, որ Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության միջև սինխրոն աշխատելու խնդիր կա։

Նախագիծը, այնուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունվեց, իսկ այսօր Նարեկ Զեյնալյանի կոչը՝ դեմ քվեարկել իր նախագծին, ընդդիմադիր պատգամավորներից շատերի մոտ զայրույթ առաջացրեց։

Ընդդիմադիր պատգամավորների համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն արտահերթ նիստով, հատուկ ընթացակարգով քվեարկության ռեժիմով բերել մի նախագիծ, որը, ըստ նրա պնդումների, լրացուցիչ հաշվարկների կարիք ունի։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այստեղ խնդիր չի տեսնում։ Պատգամավորի խոսքով՝ քննարկում է եղել և նկատել են, որ լրացուցիչ աշխատանքի տեղ կա։

Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, մտավախություն ունեն, որ սա նախագիծը չեղարկելու փորձ է։

Թեժ քննարկումից հետո նախագիծը չընդունվեց, սակայն ուղարկվեց գրավոր առաջարկությունների փուլ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վստահեցրին․ այն ոչ թե չեղարկվում է, այլ հետաձգվում՝ լրամշակման համար։

Նշենք, որ խոսքը «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի մասին է, որով առաջարկվում է մեկուսացման նպաստ սահմանել պարետատան ցուցումով մեկուսացած կամ ինքնամեկուսացած աշխատող անձանց համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան