Յուրի Խաչատուրովն այդպես էլ չներկայացավ Ապրիլյան քննիչ հանձնաժողով

Լուրեր

11.02.2026 | 12:00
Ինչու է ջնջվել Վենսի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը // Կիևն ընտրություններ է պլանավորում․ ԼՈՒՐԵՐ
11.02.2026 | 12:00
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ռազմատեխնիկական փոխգործակցություն է տեղի ունեցել․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 12:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
11.02.2026 | 11:55
ՀՀ-ում կառուցվելիք միջուկային ռեակտորները կլինեն Մեծամորում ունեցածից անհամեմատ անվտանգ․ Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 11:52
ԱՄՆ-ի ճնշումների ներքո Զելենսկին կարող է հայտարարել ընտրությունների և հանրաքվեի անցկացման մասին. FT
11.02.2026 | 11:44
ՀՀ ԿԲ խորհուրդը սահմանել է որոշ տնտեսվարողների համար անկանխիկ վճարումների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափ
11.02.2026 | 11:33
Անցում թղթե պարկերի․ 2027-ի հունվարի 1-ից պլաստիկը կարգելվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 11:24
«Սաութհեմփթոնի» տպավորիչ «քամբեքը» 0։3-ից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 11:15
«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 11:08
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
11.02.2026 | 11:03
Աբու-Դաբիում ՀՀ-Ադրբեջան հանդիպմանը և ԱՄՆ փոխնախագահի այցին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
11.02.2026 | 10:56
ԶՈւ-ում անհավասար պայմաններ են ստեղծվում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 10:51
Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել
11.02.2026 | 10:44
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինծառայողներ կան, որոնք 700 հազար դրամից ավելի աշխատավարձ են ստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 10:34
Վենսի գրասենյակը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության մասին ջնջված գրառումը «սխալմամբ է ուղարկվել»
Բոլորը

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր ավարտեց աշխատանքը։ Մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը բազմաթիվ նախկին և ներկա պաշտոնյաների հյուրընկալեց, թե՛ Արցախից և թե՛ ՀՀ-ից։

Այս տարվա սկզբին հանձնաժողովի հարցերին պատասխանեց 2016 թվականին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, որը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ապրիլյանին բանակն իր խնդիրը կատարել է և ճակատագրական սխալներ չեն եղել։

Հանձնաժողով ներկայացավ Արցախի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որը 2016-ին զբաղեցնում էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։ Նա շեշտեց՝ եղել են բացթողումներ։

Հանձնաժողովում քննարկման տեսաձայնագրությունը ստանալու պայմանով Ապրիլյան հանձնաժողով համաձայնեց ներկայանալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մոտ 5 ժամ տևած հարցուպատասխանից հետո Սարգսյանը լրագրողներին ասաց, որ իր գալու որոշումն արդարացված է։ Սերժ Սարգսյանը քննադատեց այն մարդկանց, որոնք խոսում են դավադիր պատերազմի մասին։ Նիստին գալու իր որոշումն ամբողջությամբ արդարացված էր։

Հանձնաժողովը հարցեր ուղղելու հնարավորություն ունեցավ նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Բավական կարճ՝ մոտ 1 ժամ տևած հանդիպումից հետո Կարապետյանը նախընտրեց փակագծեր չբացել, թե ինչ է ասել հանձնաժողովականներին։

ԱԳ նախկին ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանձնաժողովը խոսեց տեսակապի միջոցով, քանի որ նա գտնվում է ՌԴ-ում։ Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Նալբանդյանի պատասխաններից հետո Յուրի Խաչատուրովը, որը ապրիլյան իրադարձությունների ժամանակ եղել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, երկու օր ժամանակ ունի նիստին ներկայանալու համար։ Բայց Խաչատուրովն այդպես էլ չարձագանքեց այս խոսքերին և չներկայացավ խորհրդարան։

Ապրիլյանի վերջին զրուցակիցն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանն էր, որի հետ հանձնաժողովը խոսեց երեկ՝ տեսակապի միջոցով։

Հանձնաժողովն այս ընթացքում կամփոփի աշխատանքը և սեպտեմբերին ապրիլյանի վերաբերյալ զեկույց կներկայացնի հանրությանը։

Մերի Մարտիրոսյան