Վստահաբար գիտենք, որ երկրում 25-30 հազար ասիմպտոմ հիվանդներ կան. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:24
ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:23
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտեն պարզաբանում է
02.07.2026 | 20:10
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար
02.07.2026 | 20:00
ԵՄ-ն բացառիկ գործիք կիրառեց՝ ՀՀ-ի առաջ բացեց շուկան․ ապրանքներն առանց մաքսատուրքի և քվոտայի կարտահանվեն ԵՄ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:52
Ադրբեջանը պետք է ազատ արձակի առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների․ ԵԽԽՎ նախագահ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց իր ինքնազգացողության մասին։ Վարչապետի ու նրա ընտանիքի անդամների մոտ, հիշեցնենք, կորոնավիրուսի թեստի դրական արդյունք է արձանագրվել։

«Այս հիվանդությունն այնքան նենգ է։ Հասկանում եմ՝ հա՛մ ասում եմ՝ կորոնավիրուսով վարակված եմ, հա՛մ եթեր եմ մտնում, աշխատում եմ, բրիֆինգ եմ տալիս։ Տեսնում եք ինձ՝ հիվանդ տեսք չունեմ, բացի մի քիչ հոդացավերից՝ ուրիշ առանձնապես սիմպտոմ չունեմ։ Այն փաստը, որ հիվանդների մեծամասնությունը, ըստ էության, ինձ նման են՝ մոտավորապես 75 տոկոսն ասիմպտոմ են, մեզ խանգարում է, որպեսզի մենք բավարար չափով գնահատենք իրավիճակի լրջությունը»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով, սակայն, լրջությունը նրանում է, որ մնացյալ 25 տոկոսի մեջ կան մարդիկ, ովքեր շատ լուրջ և ինտենսիվ բուժօգնության կարիք ունեն։

«Այսօր երկրում կա մոտավորապես 20 հազար ինձ նման մարդ, որոնք չգիտեն, որ իրենք հիվանդ են։ Եվ իրենք են դառնում վարակի հիմնական տարածողները»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։