Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. խոսնակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամները չունեն ջերմություն, մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո»,- գրել է Գևորգյանը: