Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են․ Հրաչյա Սարիբեկյան

Լուրեր

17.09.2026 | 20:13
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուզում ենք հանրությանն իրազեկել, որ Հայաստանի Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը։

Մայիսի 7-ին, հիշեցնենք, այրվել էր Ազգային գրադարանի թվայնացված առցանց շտեմարանի սերվերը, որտեղ պահվում է գրադարանի թվայնացված արխիվը:

Հրաչյա Սարիբեկյանի խոսքով՝ հրդեհից հետո տեղեկացրել էին, որ ծրագրային բոլոր ֆայլերը, թվայնացված գրականության և մամուլի ամբողջ բազան Ազգային գրադարանի առանձին կրիչներում պահված է եղել:

«Երկրորդ՝ մենք, սերվերների արտաքին տեսքից դատելով, կարող էինք ասել, որ դրանք բավականին հուսալի վիճակում են գտնվում, որովհետև մենք փորձաքննությունից հետո դրանց կոշտ կրիչները ստուգել էինք և համոզվել, որ ոչ մի կարևոր մաս վնասված չէ: Դա թույլ էր տալիս մեզ եզրակացնելու, որ հավանականությունը շատ քիչ է, որ սերվերները հնարավոր չէ նորից գործարկել»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ ինչպես ենթադրում էին՝ դեպքից 2-3 շաբաթ անց հնարավոր կլինի վերականգնել արխիվը։ «Վաղն արդեն 3 շաբաթն է լրանում, և մենք ուզում ենք հանրությանն իրազեկել, որ էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են»,- ասաց գրադարանի տնօրենի պաշտոնակատարը։

Արդեն կատարվել է թեստային փորձարկում՝ ստուգելու համար՝ արդյո՞ք ամեն ինչ սարքին է։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին էլեկտրոնային արխիվը հասանելի է եղել մինչ ժամը 18:00-ն, այսուհետ կապահովվի նաև դրա 24-ժամյա հասանելիությունը:

Հրաչյա Սարիբեկյանը, միաժամանակ, կոչ արեց զերծ մնալ գրադարանի արխիվի ոչնչացման մասին կանխակալ պնդումներից, ենթադրություններից ու շահարկումներից։