Որքա՞ն կկազմի մեկուսացման նպաստը. ԱԺ-ն քննարկում է նախագիծը
Հասարակություն
03.06.2020 | 18:59Ազգային ժողովն այսօր քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է մեկուսացման նպաստ սահմանել այն անձանց համար, ովքեր վարձու աշխատող են կամ ինքնուրույն իրենց աշխատանքով ապահոված անձինք, և պարետատան ցուցումով մեկուսացել կամ ինքնամեկուսացվել են։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը հարց ուղղեց նախագծի հեղինակին՝ որքա՞ն է կազմելու նպաստը։
Զեյնալյանը նշեց, որ այն հաշվարկվելու է նույն կերպ, ինչպես հաշվարկվում է հիվանդության պատճառով ժամանակավոր անաշխատունակության դեպքում։
Մանրամասները՝ տեսանյութում։