ՀՀ պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է հաշվետու լինեն և հրաժարական տան. «Ժառանգություն» կուսակցություն

Լուրեր

19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ պարետի և  առողջապահության նախարարի հրաժարականների պահանջի, ինչպես նաև ՀՀ իշխանությունների  կողմից վարվող քաղաքականության մասին: Հայտարարությունը՝ ստորև.

 

Վերլուծելով Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության  ողջ ընթացքը՝ «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է.

Ա. Արտակարգ դրությունը հայտարարելու պահին պաշտոնապես ունեինք 45 վարակակիր, հունիսի 2-ի դրությամբ թագավարակաի արձանագրված դեպքերի թիվը հասավ 10524, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ամեն օր վարակյալների թիվն աճում է 100-ներով, սահմանում ենք ցավալի ռեկորդային ցուցանիշներ՝  օրական հաստատված մինչև 517 վարակման դեպք, մահվան դեպքերը 170, որոնց գալիս է լրացնելու թագավարակի պարագայում սրացած այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը՝ 59: Առողջացողների թվերը ողբերգականորեն ցածր են: Թեստավորման թվերն էլ նվազ և բացարձակ անհամադրելի են համավարակի պայմաններին: Իրավիճակը, իշխանության իսկ արձանագրմամբ «կատաստրոֆիկ» է:

Բ. Ապրիլի 13-ից սկսված և մայիսի 18-ից խորացած տնտեսական գործունեության և մարդկանց տեղաշարժի սահմանափակումների վերացումը, որը փաստորեն պարետատան մշակած ռազմավարության գագաթն էր, ավարտվեց բացարձակ ձախողմամբ, որովհետև ընդունված անհամարժեք որոշումների և կասկածելի տրամաբանությամբ փոփոխվող գնահատականների, անվերահսկելի հրահանգների պատճառով համավարակի շղթան սկսեց տարածվել, իրականացան մասնագետների վատթար կանխատեսումները, տարածաշրջանում մեր գործողությունների արդյունավետության ցուցանիշը ամենաթշվառն է: Ակնհայտ դարձավ երկրի մասնագիտական ներուժի և պետական պատասխանատուների միջև փոխգործակցության իսպառ բացակայությունը, որը հատկապես ցայտուն դրսևորվեց առողջապահական համակարգում:

Գ. Համավարակի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինները դրսևորեցին իրենց անգործությունը: Կառավարությունն ու պարետատունը սկսեցին մեղավորների որոնումը, և «մեղավոր» հռչակվեց ՀՀ քաղաքացին, որը, պարզվեց, չի դրսևորում քաղաքացիական պատշաճ պատասխանատվություն: Իսկ համավարակի դեմ պայքարում պարզունակ համադարման հայտարարվեցին դիմակը, ձեռքերի ախտահանումը և սոցիալական տարածությունը:

Ելնելով ստեղծված իրավիճակից, որը  ՀՀ պետական անվտանգությանը սպառնացող լրջագույն մարտահրավեր է, և հիմնվելով իշխանության հաշվետու լինելու հիմնարար սկզբունքի ու վարած քաղաքականության համար պատասխանատու լինելու հրամայականից՝ «Ժառանգություն»-ը պահանջում է.

Ա. ՀՀ պարետատան և առողջապահության ոլորտի ղեկավարների հրաժարականն ու հրապարակային բացատրությունը: Ինչպես ՀՀ քաղաքացին պետք է պատասխանատվություն կրի սահմանված որոշումների խախտման համար, այնպես էլ ոլորտի ղեկավարները պետք է պատասխանտու և հաշվետու լինեն սեփական ձախողումների համար: ՀՀ կառավարման համակարգում անհրաժեշտ է կադրային նոր քաղաքականություն, որի համաձայն՝ միայն մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցողները պետք է զբաղեցնել ոլորտների ղեկավար պաշտոնները, ընդ որում ղեկավարումը պետք է իրագործվի ազգային համաձայնության մթնոլորտում, որտեղ փոխգործակցությունն է որոշիչ գործոն ոչ թե կուսակցական պատկանելությունը և խմբիշխանությունը:

Բ. Ընդլայնել կառավարչական և հատկապես առողջապահական ռեսուրսների որոնումը՝ կարևորելով մարդկային ռեսուրսի արդյունավետ  ներգրավումը: Հրաժարվել պարգևավճարներով յուրայիններին խրախուսելու արատավոր սկզբունքից, կրճատել պետական ապարատի ուռճացված աշխատավարձերը: Եթե կառավարությունը կարանտինային սահմանափակումներին փոխարինող գործուն այլընտրանք չձևավորի՝ վարակի հետագա տարածումը միայն քաղաքացիների պատասխանատվությանը վերապահելով, հետևանքները անդառնալի կարող են լինել։

Գ. Հայաստանում իշխանության բոլոր թևերում՝ օրենսդիր, գործադիր, դատական ձևավորել ազգային համաձայնության մթնոլորտ՝ հրաժարվելով համավարակով թելադրված սահմանափակումները սեփական թիմի նեղ շահերին ծառայեցնելու հանցավոր գայթակղությունից, արհեստական և օտարածին օրակարգերով հանրությանը ուղղորդելուց, որի հետևանքով արդեն քանիցս խախտվում են ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, մոռացության են մատնվում հեղափոխության հռչակած նպատակներն ու ժողովրդին տված խոստումները: Այսօր ողջ աշխարհում ծավալվող իրադարձությունները վկայում են, որ ազատությունների սահմանափակումը չի կարող երկարատև լինել և ծառայել որևէ խմբի շահերին:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն