ՀԱՊԿ ԽՎ Խորհուրդը հունիսի 15-ին նիստ կանցկացնի

Լուրեր

01.07.2026 | 22:01
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
01.07.2026 | 19:59
Բաքվում ՆԱՏՕ-ի դասընթաց է անցկացվում
01.07.2026 | 19:43
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 19:30
Ընդդիմությունը կվերցնի մանդատները, և դա իրենց վախճանը կլինի․ կլեգիտիմացնեն ընտրության արդյունքը․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհուրդը հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով նիստ կանցկացնի։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքից։

Նիստի ընթացքում կքննարկվեն կորոնավիրուսի համաճարակի պայմաններում միջազգային, հավաքական և ազգային անվտանգության ապահովման վերաբերյալ արդիական հարցեր։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Խորհրդի անդամներին կզեկուցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2019 թվականի նոյեմբերի նիստի արդյունքների, Կազմակերպության պատասխանատվության գոտում իրադրության, հավաքական անվտանգությանն ուղղված մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդման միջոցառումների, ՀԱՊԿ շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի վավերացման մասին»,- ասված է հաղորդագրությունում։

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնություն եւ Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ ԽՎ-ում դիտորդները Սերբիայից, Աֆղանստանից, Ռուսաստանից եւ Բելառուսից, ՀԱՊԿ եւ ՀԱՊԿ ԽՎ-ի քարտուղարությունների ներկայացուցիչները:

Հայաստանից նիստին կմասնակցի Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Ալեն Սիմոնյանը։