Համակարգային կերպով պետք է վերանայենք մեր սղոցը՝ ԱԺ կանոնակարգ օրենքը․ Համազասպ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացրած նախագծերի փաթեթը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ այս փոփոխությունների համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին, հերթական նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո, ամփոփ հաշվետվություն է ներկայացնելու Ազգային ժողովին և հանրությանը՝ ելնելով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներից, ինչը, իր հերթին, նպաստելու է հանձնաժողովի աշխատանքային արդյունավետության բարձրացմանը, իսկ հանձնաժողովի նիստերին ոլորտի մասնագետներ հրավիրելուց առաջ հանձնաժողովի անդամներին տեղեկացնելու գաղափարը միտված է քննարկման արդյունավետության բարձրացմանը:

Ներկա իրավակարգավորումների շրջանակում մշտական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել ընդհուպ երկու պատգամավորի կողմ քվեարկելու արդյունքում, ինչը խնդրահարույց է: Նախագծով առաջարկվում է նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների՝ նիստին ներկա գտնվելու դեպքում, ինչը կնպաստի առավել քննարկված և հիմնավոր որոշումների կայացմանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ ելույթը սկսեց առակով։

«Մի պատմություն կա փայտահատների մասին, որոնք փորձում են ծառ կտրե,լ և անցորդը, տեսնելով այդ երկուսի ժրաջան աշխատանքը, ասում է՝ ձեր սղոցը կարծես թե սուր չի։ Ասում են՝ հա, բայց մենք էնքան ծառ ունենք կտրելու, սղոցը սրելու ժամանակ չունենք»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ համակարգային կերպով պետք է վերանայել «սղոցը»՝ ԱԺ կանոնակարգ օրենքը, որտեղ համակարգային բացթողումներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում։