Առաջարկվում է ՍԴ դատավորի ընտրությունը նաև արտահերթ նիստում կատարելու հնարավորություն տալ

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Դրանով առաջարկվում է ՍԴ դատավորի, ինչպես նաև այլ պետական պաշտոնների ընտրություն կատարելու հնարավորություն տալ ոչ միայն ԱԺ հերթական, այլ նաև արտահերթ նիստերում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության նախատեսված կարգավորումներն այնպիսին են, որ արհեստականորեն ձգձգում են գործընթացը:

Մասնավորապես, դատավորի հրաժարականի դեպքում, եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կատարի իր պարտավորությունը, միևնույն է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով ՍԴ դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս:

Այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաև արտահերթ նիստում: Այսպիսով, դատավորի թափուր տեղի համալրման գործընթացը չի ձգձգվի՝ զուտ ձևական կարգավորումներով պայմանավորված:

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց օրինագիծը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Հովակիմյանին՝ ինչո՞վ է պայմանավորված արտահերթ նիստի կարիքը, երբ ԱԺ-ն ամեն ամիս, երբեմն՝ ամիսը 2 անգամ ունենում է հերթական նստաշրջան։

«Միայն հուլիս և օգոստոս ամիսներին չունենք։ Այսինքն՝ Դուք կարծում եք, որ ՀՀ-ում միայն այդ երկու ամսում կարող է առաջանալ ճգնաժա՞մ»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։