ԱԺ-ն ընդունեց Պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ նախագիծը

Լուրեր

19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պարեկային ծառայություն ստեղծելու օրենքի նախագիծը: «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն՝ 112 կողմ ձայներով։

Այսպիսով՝ կստեղծվի նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:

Ծառայությունը առաջին փուլով կներդրվի Երևանում՝ մինչև 2021 թվականը, այնուհետև մարզերում։ Ըստ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի՝ այս ծառայությունն իր մոտեցմամբ էապես տարբերվելու է և փոխարինելու է ներկայում գործող 2 արտաքին ծառայություններին․ Ճանապարհային ոստիկանությունն և պարեկապահակակետային ծառայությունը։

Ոստիկանության հետ սահմանվում են պարեկային ծառայության ստեղծման իրավական հիմքերը՝ ծառայողների պաշտոնները, նրանց ներկայացվող պահանջները, համալրման համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև Ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց կրթությանը վերաբերող դրույթները։

Նախագծով՝ Ոստիկանությունում ծառայելու կրթական ցենզը հանվել է, այսինքն՝ միջնակարգ կրթությամբ ցանկացած անձ կարող է դիմել պարեկային ոստիկան դառնալու համար։

Փոխվել է նաև ոստիկանական ծառայող դառնալու տարիքային առավելագույն շեմը՝ 30-ից դառնալով 35: