Թրամփն անկարգությունները «ներքին ահաբեկչություն» է որակել և սպառնացել դրանք ճնշել բանակի օգնությամբ

Լուրեր

21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի մի շարք նահանգներում բռնկված անկարգությունները «ներքին ահաբեկչություն» է որակել։ Նա նաև հայտարարել է, որ դրանք ճնշելու համար պատրաստ է դիմել զինվորականների օգնությանը, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եթե այս կամ այն քաղաքը կամ նահանգը խուսափում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ իր բնակիչների կյանքն ու գույքը պաշտպանելու համար, ես կօգտագործեմ ԱՄՆ զինված ուժերն ու նրանց փոխարեն արագորեն կլուծեմ խնդիրը»,- ասել է Թրամփը։

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահն ավելի վաղ նահանգապետերին կոչ է արել ավելի խիստ գործել ցուցարարների նկատմամբ և անկարգությունները կանխելու համար ուժ գործադրել։

Նշենք, որ Թրամփի ելույթից կարճ ժամանակ առաջ ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է Սպիտակ տան մոտ հավաքված ցուցարարներին։ Նրանց նկատմամբ արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են օգտագործվել։

ԱՄՆ-ում ցույցերի ալիքի պատճառ է դարձել 46-ամյա աֆրոամերրկացի Ջորջ Ֆլոյդի մահը, որին ձերբակալելիս խեղդել է սպիտակամորթ ոստիկանը։ Ցույցերը վերածվել են անկարգությունների և իրավապահների հետ բախումների։

Ամերիկյան մի շարք քաղաքներում պարետային ժամ է սահմանվել, ներգրավվել է Ազգային գվարդիան։