Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով․ «նա շատ կոնկրետ հասցեում, տանը նստած է»

Լուրեր

27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներնում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
Բոլորը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ըստ քրեական գործի՝ հանրապետական նախկին պատգամավորը և նրա որդին «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավար Հայկ Շանհանզարյանի նկատմամբ իրականացրել են ինքնիրավչություն և նրան ազատությունից ապօրինի զրկել։

Տարածված հաղորդագրության համաձայն՝ Ռուբեն Հայրապետյանը հայհոյանքներ տալով էլեկտրաշոկով հարվածել է Հայկ Շահնազարյանի այտին՝ պահանջելով իրենց ընկերության անունից վերցրած վարկով գումարը: Շահնազարյանը մոտ մեկ ամիս պահվել է «Հարսնաքար»-ում, ենթարկվել ծեծի, նվաստացումների:

Ռուբեն Հայրապետյանի որդին ստիպել է «Հարսնաքար» կանչել Շահնազարյանի մորը, քրոջը, ընկերուհուն և նրանց ներկայությամբ ճնշումների է ենթարկել տղամարդուն։ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանից տեղեկանում ենք, որ Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, իրենց հաղորդման հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ․ «Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ… Հիշեցնեմ, որ Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, ում, իբրև թե, խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել էին Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ, սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը՝ օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ: Ափսոսում եմ, որ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում…»,- իր էջում գրել է փաստաբանը։

Factor.am-ի հետ զրույցում պաշտպանը որոշակի մանրամասներ հայտնեց, թե ինչու Շահնազարյանի արարքների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել նախկինում և ինչու են հիմա որոշել դա անել․ «Ինչո՞ւ չենք նախկինում հաղորդում ներկայացրել՝ քանի որ Շահնազարյանի հարազատները, այդ թվում և Հայկ Շահնազարյանը, այսպես ասած՝ ընկել են Հայրապետյանի ոտքերը, աղաչել են, խնդրել, որ մի արեք, մեր որդին երկարատև կդատապարտվի, նա էլ ինչ-որ առողջական խնդիրներ ունի։ Սա է եղել պատճառը, զուտ մարդասիրական տեսանկյունից ելնելով հաղորդում չի ներկայացվել»։

Մեր հարցին, թե եթե նման բան է եղել ու Շահնազարյանները իրենք են խնդրել «խնայել իրենց», ապա ինչու են դեպքից չորս տարի անց հենց իրենք դիմել իրավապահներին, Մակինյանն արձագանքեց, որ այս հարցը պետք է ուղղել Շահնազարյաններին։

Անդրադառնալով Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուն՝ պաշտպանն ասաց․ «Պարոն Հայրապետյանը տանը նստած է, շատ կոնկրետ հասցեում»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ վարույթն իրականացնող մարմինը գիտի՞ այդ հասցեն, Մակինյանը պատասխանեց․ «Այո, գրավոր տեղեկացրել ենք, կան փաստաթղթեր, որտեղ նշված է, թե ինչ հասցեում է մեկուսացված Հայրապետյանը։ Ի՞նչ հետախուզման մասին է խոսքը»։

Լիլիթ Շաբոյան