Ավտոմեքենաների պետհամարանիշները գողանում են, վերադարձնելու դիմաց «Վայբերով» գումար պահանջում

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

«Վարորդի ընկեր» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել և գրել, թե մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, այս անգամ գողանում են մեքենայի պետհամարանիշները․

«Հարգելի՛ քաղաքացիներ, նման խնդրի առաջ կանգնելիս անհապաղ դիմեք Ոստիկանություն։ Հիշեցնենք, որ զույգ պետհամարանիշները գողանալու դեպքում Ճանապարհային ոստիկանությունը նույն պետհամարանիշը չի վերականգնում»։

Հաղորդագրությանը կից ներկայացված է համարները գողացած անձի «Վայբերի» համարը, որտեղ նշված է, որ եթե պետհամարանիշների տերը ցանկանում է այն հետ վերցնել, թող կապվի իրենց հետ։

Նյութի մեկնաբանություններում մեկ այլ հեռախոսահամար էլ է ներկայացված, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի փոխանցումից հետո պետհամարանիշները կվերադարձվեն տիրոջը։

Ներկայացված են երկու հեռախոսահամարներ՝ +79774081517, որը «Վայբերում» գրանցված է «пришелец» անվամբ և +79660672733 հեռախոսահամարը։

Ի դեպ, պետհամարանիշները կորցրած քաղաքացիներից մեկը, երբ գրել էր ներկայացված առաջին հեռախոսահամարին, նրան հորդորել են նախ 30 հետո արդեն կեսգին՝ 15 հազար փոխանցել իրենց հաշվին, որպեսզի պետհամարանիշները գտնվելու մասին տվյալ փոխանցեն տիրոջը։


Պարզաբանում ստանալու համար Factor.am-ը դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից ի պատասխան մեր հարցի տեղեկացրին․ «Արձանագրված դեպքեր կան, կան նաև հարուցված քրեական գործեր: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»։

 

Լիլիթ Շաբոյան