Գյումրիում թափառող շներին ստերջացմամբ են վնասազերծում․ 350 շուն ստերջացվել է, գործընթացը շարունակվում է

Լուրեր

18.11.2024 | 10:43
Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի, նախկին ղեկավարը նշանակվել է պոլիկլինիկայի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 10:22
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ Փաշինյան
18.11.2024 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2024 | 09:50
Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Կոմիտեն պաշտոնապես հաստատեց
18.11.2024 | 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 09:47
Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ
18.11.2024 | 09:41
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Բոլորը

Գյումրիի քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսում այսօր ներկայացվեցին քաղաքում իրականացվող թափառող շների ստերջացման ծրագրի մանրամասները։ Ծրագիրը շարունակություն է ունենալու, իսկ մինչ այժմ արդեն շուրջ 350 շուն է ստերջացվել։

Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն ասաց՝ ստերջացման ծրագրի իրականացման գործընթացում կա և՛ գիտակցության խնդիր, քանի որ բնակիչները շատ դեպքերում խոչընդոտում են շների վնասազերծմանը, և՛ ֆինանսական խնդիր։

«Սխալ պատկերացում կա։ Մենք շներին բռնելու եղանակը սկսել ենք իրականացնել ժամանակակից մեթոդներով, այսինքն՝ ցավազրկման, քնեցման միջոցով, ինչպես նաև կան կրակվող ցանցեր՝ նախատեսված շներին բռնելու համար։ Չնայած մենք լրատվամիջոցներով տեղյակ ենք պահել, որ բնակչությունը չանհանգստանա, պատկերացում ունեն, թե նախկին ձևով է վնասազերծումն իրականացվում։ Սպանելու եղանակով վնասազերծում չի իրականացվում, եթե կրակոց էլ լսվում է, դա քնեցման կամ բռնելու ցանցի հետ է կապված»,- ասաց Հայկ Սուլթանյանը։

Գյումրիում շների ստերջացմամբ զբաղվում է My vet անասնաբուժական կլինիկան։ Կլինիկայի անեսթեզիոլոգ Էդգար Գևորգյանն ասաց՝ երկու ժամանակակից «զենք» են ձեռք բերել։

«Մեկը հրացան է, որ քնեցման միջոցով կարողանանք դժվար որսացող շներին տեղափոխել, մյուսը՝ ցանց կրակող հարմարանք։ Երկուսն է ունեն բարձր աղմուկ, և մարդկանց 90 տոկոսը կարծում է, որ առաջվա մեթոդն է՝ հրացանով կրակում։ Բայց նման բան չկա»,- ասաց նա։

Ըստ բանախոսների՝ շատ դեպքերում էլ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է ստերջացումը, որ լուրջ աշխատանք է տարվում, և պարզապես խոչընդոտում են շների վնասազերծման աշխատանքին։

«Ստերջացման պրոցեսը գնում է, բայց խնդիրը հետևյալն է․ կա նաև բնակիչների մեղքը, որոնք չեն թողնում շներին վնասազերծել։ Օրենքում գրված է, թե որ  տարածքներում է արգելվում թափառող կենդանիներ պահելը։ Շատ դեպքեր կան, որ շենքում են պահում։ Հարևանները բողոքել են, մյուս հարևանների հետ վիճաբանություն է եղել, չեն թողել կենդանիներին տանել»,- ասաց փոխքաղաքապետը։

Անեսթեզիոլոգ Էդգար Գևորգյանի խոսքով էլ՝ ստերջացման արդյունքում շունը լրիվ անվտանգ չի դառնում, բայց համեմատաբար ավելի հանգիստ, ոչ ագրեսիվ վարքագիծ է դրսևորում։

«Ստերջացված շունը ֆիզիոլոգիական մասով անվտանգ է, բայց կախված կենդանու անհատական օրգանիզմից, որը ի ծնե եղել է ագրեսիվ՝ պայմանավորված թե՛ մարդկային գործոնով, թե՛ գենային տրամադրվածությամբ, ագրեսիան մնում է։ Որոշակի մասը, հորմոնների պակասելու պատճառով, զուգավորման շրջանում ագրեսիայի մի մասը նվազում է, բայց ասել, որ 100 տոկոսով անվտանգ են դառնում, չենք կարող»,- ասաց մասնագետը։

Թափառող շների հարցը համայնքը միայնակ՝ իր ուժերով չի կարող լուծել։ Ստերջացումից զատ՝ կարևոր է նաև շների կացարանների կառուցումը, ինչը  ֆինանսական միջոցներ է պահանջում։

«Լավ կլիներ՝ կացարանների խնդիրը լուծվեր։ Մենք կոչով հանդես ենք եկել տարբեր կազմակերպություններին։ Քաղաքապետարանն իր կողմից համապատասխան  աջակցություն կցուցաբերի, տարածք կհատկացնի, որ դա կազմակերպվի։ Օրենքով կենդանիների կացարանները կարող են լինել պետության, համայնքային և մասնավոր սեփականության։ Մասնավոր ուղերձ ենք հղում, համայնքով այս ծրագիրն ենք իրականացնում։ Մենք ակնկալում ենք նաև պետության աջակցությունը»,- ասաց Հայկ Սուլթանյանը՝ հավելելով, որ Շիրակի մարզում շների ստերջացումն առայժմ իրականացվում է միայն Գյումրիում, այդ պատճառով շների շարժը համայնքների միջև հնարավոր չէ կարգավորել։

Նշենք, որ Գյումրիում ավելացել է թափառող շների թիվը, որոնք հաճախ հարձակվում են մարդկանց վրա։ Նման վերջին դեպքը տեղի է ունեցել Մուշ-2 թաղամասում, որտեղ մի խումբ թափառող շներ հարձակվել են 2․5 տարեկան երեխայի վրա։

Բանախոսները նշեցին՝ Մուշ-2 թաղամասից ահազանգեր ունեցել են, շներ են տարվել ու ստերջացվել։

«Փոքրիկի դեպքը, որ եղել է, կողքի շենքում զանգ ենք ունեցել, գնացել,12 շուն ենք բերել։ Այնտեղ շների քանակը շատ է։ Աղբանոց կա՝ բավական շատ կենցաղային աղբ, դրա պատճառով էլ շները հավաքվում են այնտեղ։ Կենցաղային աղբը պիտի հեռու լինի բնակելի վայրից, մարդկանց անփութությունն է, բնակիչներն են թափում աղբը»,- ասաց Էդգար Գևորգյանը։

Նա նաև հավելեց, որ չեն կարող կենտրոնանալ միայն մի թաղամասի վրա, աշխատանքները հավասարապես կատարում են բոլոր թաղամասերում։

Էմմա Չոբանյան