Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սահմանադրական հանրաքվեն և Հաղթանակի շքերթը նույն օրը կազմակերպելը ճիշտ չէ

Լուրեր

21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր կարծիքով ճիշտ չէ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն և Հաղթանակի օրվան նվիրված շքերթը միասին հունիսի 24-ին կազմակերպել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը նշել է, որ քվեարկությունից առաջ 30 օր է անհրաժեշտ՝ տեխնիկական և այլ հարցերը լուծելու համար։

«Միտք կար՝ քվեարկությունը Հաղթանակի օրվա շքերթի հետ հունիսի 24-ին կազմակերպել, սակայն պետք չէ ոչինչ իրար խառնել։ Հաղթանակի օրը երկրի կյանքում առանձին նշանակալի իրադարձություն է։ Հաղթանակի շքերթը սրբություն է»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա ընդգծել է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հաղթանակի շքերթի օրն անցկացնելը նաև գումար խնայելու նպատակ է ունեցել, քանի որ հունիսի 24-ը ոչ աշխատանքային օր է։ Խոսելով 30-օրյա ժամանակահատվածի մասին, Պուտինը նշել է, որ բազմաթիվ փաստաբանների կարծիքով՝ այն արդեն լրացել է և նոր ժամկետ նշանակելու կարիք չկա:

Պուտինը, սակայն, կարծում է, որ անհրաժեշտ է մարդկանց հնարավորություն տալ՝ կենտրոնանալ սահմանադրական փոփոխությունների վրա: «Սա ինքնին կարևոր փաստաթուղթ է, ուստի մարդիկ պետք է կայացնեն այդ որոշումը ՝ անկախ կորոնավիրուսային վարակի հետ կապված դժվար իրավիճակներից»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված հանդիպման ժամանակ Պուտինը կարգադրել էր Հաղթանակի օրվա շքերթն անցկացնել հունիսի 24-ին, իսկ «Անմահ գնդի» շքերթը՝ հուլիսի 26-ին։ Մայիսի 9-ին Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ նախանշված շքերթը հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Նելլի Մելքոնյան