ՎԶԵԲ-ը մեկնարկում է առցանց կրթական հարթակ փոքր բիզնեսների համար

Լուրեր

17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
Բոլորը

ՎԶԵԲ-ը մեկնարկում է անվճար առցան կրթական և խորհրդատվական ծրագիր՝ աջակցելու միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքներից։ Նման մասնավոր փոքր ընկերությունները էական դեր ունեն այն երկրենրի տնտեսություններում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է իրականացնում։

ՎԶԵԲ «Know How Ճգնաժամային իրավիճակում» ծրագիրն իրականացվում է բանկի հարթակում։ «Know How Ակադեմիան» միասնական կրթական հարթակ է, որտեղ ձեռներեցներին հասանելի է կիրառական օժանդակություն, ներառյալ տարբեր թեմաներով դասընթացների նյութեր, ճգնաժամային կառավարման խորհրդատվություն ոլորտի փորձագետների կողմից, ինչպես նաև համատեղ քննարկումների հարթակ։

Հարթակում ներկայացված է լինելու նաև լոկալ տեղեկատվություն կառավարության և բանկերի կողմից առաջարկվող ֆինանսական աջակցության վերաբերյալ ՎԶԵԲ-ի գործունեության բոլոր 30 երկրներում։

Ծրագիրը մեկնարկել է որպես ՎԶԵԲ-ի ճգնաժամային արագ արձագանքման և աջակցման գործիք։ Այն ուղղված է հինգ հիմնական գործարար ուղղությունների․

1)    Ճգնաժամային կառավարում․ Ձեր հաճախորդներն ու մատակարարները

2)    Ճգնաժամային կառավարում․ Ֆինանսական կառավարման հիմունքներ

3)    Ճգնաժամային կառավարում․ Ձեր ընկերության ֆինանսավորումը

4)    Ճգնաժամային կառավարում․ Ձեր անձնակազմը 

5)    Ճգնաժամային կառավարում․ Կառավարման և առաջնորդության

մարտահրավերները

Առաջին դասընթացը՝ «Ճգնաժամային կառավարում․ Ձեր հաճախորդներն ու մատակարարները» թեմայով, ներառում է խորհրդատվություն բիզնեսի մատակարարման շղթայի անխափան իրականացման և դրամական հոսքերի վերաբերյալ։ Դասընթացը հասանելի է այսօրվանից, իսկ մյուս չորսը կմեկնարկեն հաջորդիվ։ Բոլոր ռեսուրսները հասանելի են դեռևս անգլերեն, ռուսերեն, արաբերեն լեզուներով։

ՎԶԵԲ-ը, համագործակցելով իր գործունեության բոլոր 30 երկրների գործընկեր բանկերի և բիզնեսի աջակցման խմբերի հետ, առաջիկա ամիսներին նպատակադրված է աջակցելու ավելի քան 10,000 միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների՝ առաջարկելով տարբեր նյութեր, գիտելիքի կիսման հարթակ և մասնագիտական խորհրդատվություն։

Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական միությունը (այդ թվում նաև իր Եվրոպական ներդրումային խորհրդատվության հաբի միջոցով), Ղազախստանը և ՎԶԵԲ Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդը (Իտալիա, Ճապոնիա, Կորեա, Լյուքսեմբուրգ, Շվեյցարիա, Շվեդիա, Թայբեյ Չինաստան).

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի խոսքով․ «Փոքր և միջին բիզնեսի աջակցությունը ՎԶԵԲ-ի առաքելության հիմքում է: Մենք պատրաստակամ ենք աջակցել բիզնեսներին այս ճգնաժամային իրավիճակում՝ օգնելով նրանց հաղթահարել ներկայիս մարտահրավերները և նախապատրաստվել առավել արագ և արդյունավետ վերականգնմանը։ ՎԶԵԲ հարթակը կարող է օգտակար աջակցող գործիք հանդիսանալ  բոլոր բիզնեսների համար՝ անկախ ընկերության չափից։»

Ծրագրին կարող եք ծանոթանալ մայիսի 28-ից հետևյալ հղմամբ www.ebrdknowhowacademy.com.

Մանրամասն տեղեկատվության և հարցումների համար դիմել ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակ Արմենուհի Առաքելյանին, [email protected].