Գիտական աստիճան ստացածների շուրջ 14 %-ն է զբաղվել գիտությամբ․ ԿԳՆ

Լուրեր

10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

ՀՀ կառավարության ներկայացուցիչները տարբեր առիթներով նշում են, որ թեկնածուական պաշտպանելուց հետո գիտությամբ զբաղվողները քիչ թիվ են կազմում։ Թեման արդիականություն ստացավ հատկապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումների ֆոնին։

Factor.am-ը հարցմամբ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել կոնկրետ տվյալներ, թե վերջին երեք տարվա կտրվածքով թեկնածուականը պաշտպանելուց հետո գիտությամբ զբաղվողների թիվը որքան է կազմել։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը տեղեկացրել է, որ 2014 թվականի ընթացքում գիտական աստիճան ստացածների թվաքանակը 556 է, ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկվածների թվաքանակը՝ 81 (ընդհանուրի նկատմամբ տոկոսը՝ 14,6)։ 2015-ին գիտական աստիճան ստացածների թվաքանակը 555 է, պետբյուջեի հաշվին իրականացվող նշյալ ծրագրերում ընդգրկվածների թվաքանակը՝ 78 (ընդհանուրի նկատմամբ տոկոսը՝ 14,1)։ Իսկ արդեն 2016-ին գիտական աստիճան ստացածների թվաքանակը նվազել է՝ հասնելով 431-ի, նշյալ ծրագրերում էլ ընդգրկվել է 61 հոգի (ընդհանուրի նկատմամբ տոկոսը՝ 14,2)։ Ստացվում է՝ վերջին երեք տարվա կտրվածքով գիտական աստիճան ստացածների շուրջ 14 տոկոսն է զբաղվել գիտությամբ։

Նշենք, սակայն, որ խոսքը վերաբերում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկվածներին։ Ընդ որում, տվյալներում ընդգրկված չեն բուհերում և այլ կազմակերպություններում գիտական, գիտատեխնիկական և գիտամանկավարժական գործունեություն իրականացնող գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստացած անձանց վերաբերյալ թվային տվյալները։

Աննա Բաբաջանյան