ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերով տնտեսվարողների մոտ արձանագրվում են մի շարք հիմնական խնդիրներ

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները Երեւանում եւ մարզերում այսօր զուգորդվել են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում անցկացված ստուգայցերով։ Տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվող խախտումների հիմքով դրանց ժամանակավոր կասեցման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում ՀՀ պարետին։

Նախորդ օրերին արձանագրված խախտումների վերացման նպատակով ԱԱՏՄ Երեւանի եւ մարզերի տարածքային կենտրոնների կողմից նաեւ կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Վերջիններիս թվում են նաեւ այնպիսիք, որոնց մոտ առկա խնդիրների մասին տեսչական մարմինն ահազանգեր է ստացել թեժ գծով։

Առավել հաճախ արձանագրվող խնդիրներն առնչվում են դիմակ ու ձեռնող չկրելուն, աշխատողների ջերմաչափմանն ու դրա գրանցամատյանի վարմանը․ հաճախ խախտվում է օրական երկու անգամ պարտադիր ջերմաչափելու եւ արդյունքները գրանցելու կանոնը։

Առկա են նաեւ հաճախակի շփման մակերեսներն օրական առնվազն երկու անգամ ախտահանելու կամ դրա վերաբերյալ տվյալների վարման խնդիրներ։ Որոշ տնտեսվարողների մոտ բացակայում են փակվող (ոտնակով) աղբամանները, վիրուսի եւ ամեն օր ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկելու վերաբերյալ իրազեկման թերթիկներն ու պաստառները։ Հաճախակի են սոցիալական հեռավորությունը չպահպանելու եւ դրա համար անհրաժեշտ նշագրումներ ունենալու խախտումները։ Աշխատավայրում ձեռքերն ախտահանելու, լվանալու եւ չորացնելու պայմաններ պետք է ապահովված լինեն՝ բացառելով սրբիչների առկայությունը։

Պարետի հաստատած անվտանգության կանոնների խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ։ Այդ կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկումներն ուղղված են այդ խախտումների արձանագրմանն ու դրանց վերացմանը՝ կանխարգելելու կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը։