Իշխանության հանդեպ հասարակության վստահությունը կորոնավիրուսի օրերին ամենաշատը սպառվեց. Արփի Ոսկանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցը բանաստեղծ, արձակագիր Արփի Ոսկանյանն է: Նա անդրադարձել է մեր երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին:

-Արփի՛, այսօր արդեն համաճարակաբանները փաստում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարում մենք բոլորս «մարտը» տանուլ ենք տալիս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց, որ  վիրուսի տարածման ներկայիս տեմպի շարունակման դեպքում Հայաստանը մեկ միլիոն բնակչին ընկնող դեպքերի քանակով  կհասնի Իտալիայի ցուցանիշին: Ըստ Ձեզ՝ որտե՞ղ թերացավ կառավարությունը և որտե՞ղ՝ հասարակությունը՝ կորոնավիրուսով վարակվածների և  դրա պատճառով մահացածների ահագնացող թվերի այս ֆոնին:

-Դժվարանում եմ ասել՝ որտեղ թերացանք. կարծես թե ամեն ինչ արվել է ճիշտ ժամանակին: Որևէ անպատասխանատու պահվածք չեմ նկատել՝ բացի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի  քարոզարշավի անցկացումից, բայց, ըստ էության, այդ շրջանում դա մեծ հետևանքներ չունեցավ: Հիմա մեր խնդիրը պետք է լինի ոչ թե վարակի կանխարգելումը, այլ  պրոցեսը վերահսկելը, որպեսզի վարակի տարածումը կոլապսի չենթարկի առողջապահական համակարգը:

Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ համաճարակային կանոնների համատարած խախտումն է, քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերվելն է պատճառը, որ ունենք նման իրավիճակ: Բայց արդյոք կգրանցվե՞ր այս  իրավիճակը, եթե  կառավարության կողմից կիրառվեին ավելի խիստ մեթոդներ և ունենայինք առողջապահական ոլորտի առավել արդյունավետ մենեջմենթ:

-Իհարկե, բոլոր դեպքերում պատասխանատուն և մեղավորը իշխանությունն է: Պակաս կարևոր  չէ նաև հասարակություն-իշխանություն կապը, հասարակության վստահությունը իշխանության հանդեպ: Թերևս ամենակարևոր թերացում այն էր, որ օրակարգ բերվեցին օրենքներ, որոնք շատ վիճելի էին, հասարակությունը դեռևս չէր մարսել դրանք, և այդ օրենքները արտակարգ դրության  պայմաններում, երբ մարդկանց ուշադրությունը վիրուսի կողմն էր,  ընդունվեցին: Բնականաբար, այսպիսի քայլերն անվստահություն են ստեղծում իշխանության նկատմամբ, և հետևանքը լինում է այն, որ իշխանության հորդորները սկսում են ընկալվել որոշակի կասկածանքով: Երբ հորդորում են կրել դիմակ, ձեռնոց, և մենք  դրան զուգահեռ տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչները չեն պահում կանոնները, դա նույնպես խորացնում է անվստահությունը, ստեղծում է անջրպետ իշխանության և հասարակության միջև: Եթե այս խնդրին պատշաճ ուշադրություն դարձնեին, երևի թե հասարակությունն էլ ավելի պատշաճ կվերաբերվեր և հորդորներին կհետևեր: Երկու տարի առաջ  իշխանության հանդեպ հասարակության շրջանում ձևավորված վստահությունը այս օրերին ամենաշատը սպառվեց: Եթե իշխանությունը մտահոգվեր դրանով, պետք է որ  վերը նշածս օրենքները այս օրերին քննարկման չդներ:

յս օրերին, երբ իշխանությունը մեղադրում է հասարակությանը, հասարակությունը՝ իշխանությանը, քիչ չեն նաև քաղաքական դիվիդենտներ հավաքողները: Արդյոք ժամանակը չէ՞, որ մենք առանց անձնական ամբիցիաների և  առանց սիմպատիաներով ու անտիպատիաներով առաջնորդվելու, միահամուռ ուժերով պայքարենք համավարակի դեմ:  

-Տեսականորեն, այո, իհարկե, հենց դրա ժամանակն է. բարոյականությունը դա է թելադրում, բայց դա միայն՝ տեսականորեն: Պարզ է, որ ցանկացած իրավիճակում քաղաքական մրցակցությունը օգտվում է իրավիճակից, և դա անառողջ երևույթ չէ: Այս օրերի ամենավտանգավոր երևույթներից մեկը այլախոհներին մեղադրելն է: Այո, մենք պետք է լինենք միահամուռ՝  պայքարի հարցում, բայց չպետք է ելնենք խոսքի, խղճի ազատության դեմ:

-Այս շրջանում քաղաքացիներին շատ են մեղադրում անիրազեկ լինելու համար: Այո, մեր հանրության շրջանում շատ մարդիկ նույնիսկ չեն հավատում, որ կա կորոնավիրուս: Բնական է, որ սա խոսում է քաղաքացիների կրթական ցենզի մակարդակի մասին, բայց արդյոք պետությունը կատարե՞լ է պատշաճ իրազեկում, ժամանակին հանդես եկե՞լ է համապատասխան հերքումներով: Ինչպե՞ս պետք է պայքարել ապատեղեկատվության դեմ, այդ հարցում մտածող մարդիկ, մտավորականներն ունե՞ն իրենց դերը:

-Ես  այս երևույթը չէի կապի մարդկանց կրթական ցենզի հետ, մենք դա տեսնում ենք ամբողջ աշխարհում: Սա կարծես մարդկանց պաշտպանողական ռեակցիայի դրսևորում է: Սա էլ իշխանություն-հասարակություն թույլ կապի, վստահության պակասի արդյունք է: Իհարկե, առաջին միտքը, որ գալիս է՝ այն է, որ պետք է այս ապատեղեկատվության դեմն առնել պատժամիջոցներով, բայց դա ամենաանհաջող միտքն է: Մենք պետք է հասկանանք, որ պատիժը  և ռեպրեսիաները, խոսքի ազատության դեմ քայլերը չեն կարող լուծում լինել. պետք է մտածել այլ մեխանիզմներ: Իշխանությունն ունի ահռելի ռեսուրսներ, որոնք գործի դնելով՝ կարող է շատ ճիշտ լուծել այս խնդիրը՝ առանց բռնությունների, ապատեղեկատվությանը հակադրելով ռեալ տեղեկություններ:

-Մի քանի հասարակական կազմակերպություններ դիմել էին կառավարությանը՝ առաջարկելով 14 օրվա համար սահմանել խիստ կարանտինային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար։ Կառավարությունը, սակայն, մերժել է ՀԿ-ներին՝ կոչ անելով աջակցել հանրության շրջանում վիրուսի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը։ Դուք ի՞նչ եք կարծում՝  այս փուլում կարանտինային խիստ ռեժիմի անհրաժեշտություն կա՞:

-Ես որքանով հասկանում եմ՝ այդ մերժումը, այսպես ասած՝ լավ օրից չէ. տնտեսական աղետը կարող է ավելի մեծ լինել, միգուցե այդ է պատճառը, որ նորից խիստ  սահմանափակումներ չեն մտցվում: Բայց, կարծում եմ, ի վերջո, կմտցնեն կարանտինային ռեժիմ: Ամեն դեպքում, ես կահամաձայնվեմ պրոֆեսիոնալների կարծիքին, որոնք տեսնում են բոլոր կարգի ռիսկերը: Այս առումով լիովին վստահում եմ կառավարությանը:

Աննա Բաբաջանյան