Քոչարյանին մինչև կորոնավիրուսի ավարտը «Իզմիրլյան» ԲԿ-ում պահելու դատական վճիռը կայացրել է Չոռնի Գագոյի փեսան. համատարած վեթինգն անհրաժեշտություն է. Ա. Բաբաջանյան

Լուրեր

20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
Բոլորը

«Այսօր Վարչական դատարանը՝ դատավոր Ռաֆիկ Խանդյանի նախագահությամբ բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։ Սա հերթական դատական վճիռն է, որը մեր դատական համակարգի ախտորոշման արտահայտություններից է։ Մեր բարձրաձայնումներն ու ահազանգերը, որ դատական համակարգի ներկայացուցիչների մեծ մասը շարունակում է գտնվել նախկին իշխանությունների ու օլիգարխների ազդեցության տակ, անհիմն չեն։

Այսօրվա դատական վճիռը կայացրած դատավոր Խանդյանը Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ–ական Գագիկ Բեգլարյանի՝ Չոռնի Գագոյի փեսան է և դրանով ամեն ինչ ասված է։ Ակնհայտ է, որ նախկին իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի ազգականը չէր կարող Քոչարյանի վերաբերյալ այլ վճիռ կայացնել։

Խնդիրը սակայն ամենևին Քոչարյանի առողջական վիճակը չէ։ Եթե նա իսկապես խոցելի խմբում է և կալանավայրում գտնվելը կարող է վտանգել նրա առողջությունը, ամեն ինչ իրավաչափ է։ Սակայն այս դեպքում խախտվում է սոցիալական արդարադատությունը, քանի որ Քոչարյանի տարիքի ու զանազան հիվանդություններ ունեցող տասնյակ կալանավորներ շարունակում են գտնվել ազատազրկման վայրերում։

Հետևաբար եթե կալանավորներից մեկի, տվյալ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվում է ազատազրկման մեղմացման այս ռեժիմը, նույնը պետք է կիրառվի նաև համանման վիճակում գտնվող այլ կալանավորների նկատմամբ։ Դա սակայն տեղի չի ունեցել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, որի համար հիմք են հանդիսացել ոչ թե Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները, այլ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված գործոնները։

Դատական համակարգը կայացրել է նախկին իշխանություններին հաճո հերթական վճիռը, ինչը լրացուցիչ անգամ գալիս է վկայելու դատավորների շրջանում համատարած վեթինգի իրականացման կենսական անհրաժեշտությունը։ Առանց վեթինգի իրականացման մենք շարունակելու ենք դատական համակարգից ստանալ նման վճիռներ, որոնք սպասարկելու են ոչ թե ՀՀ քաղաքացու ու արդարադատության, այլ նախկին իշխանությունների քաղաքական և այլ շահերը»,- գրել է նա: