Քաղաքական կամ այլ պատճառաբանությամբ հարկ չվճարող յուրաքանչյուր ոք շարքային օրինախախտ է. ՊԵԿ

Լուրեր

14.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
14.08.2026 | 09:49
Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը հանդիպել է Այդարբեկ Սապարովի հետ
14.08.2026 | 09:35
Ուղեբեռը վաճառել են, կրիպտոակտիվ գնել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 09:30
Անհավանական «քամբեք»՝ Ռուսաստանի գավաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 00:40
Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է
14.08.2026 | 00:08
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» պարտվեց «Սյոնին» ու դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:59
Էդուարդ Սպերցյանը հաղթական գոլ խփեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:23
Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման վերաբերյալ կարգը
13.08.2026 | 23:08
Որոշ շրջաններում կլինեն հորդառատ տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
13.08.2026 | 22:53
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայում
13.08.2026 | 22:44
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.08.2026 | 22:30
Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման
13.08.2026 | 22:13
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
13.08.2026 | 22:03
Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը
13.08.2026 | 21:49
Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Առևտրի իրականացման վայրերում գործող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումները հատկապես վերջին օրերին շահարկվում են ներկայացուցիչների որոշ խմբերի կողմից, որոնք փորձում են, թաքնվելով սոցիալական և մի շարք այլ խնդիրների հետևում, խույս տալ հարկային պարտավորությունների պատշաճ կատարման գործառույթից` ապավինելով բողոքի զանգվածային դրսևորումներին: Այս մասին  տեղեկանում ենք  ՊԵԿ մամուլի ծառայությունից:

ՊԵկ-ից տեղեկացնում են, որ 2017 թվականի նոյեմբերից է միայն կոմիտեն տոնավաճառներում նախաձեռնել հսկողական միջոցառումներ, մինչդեռ վերջինների գործունեության վերաբերյալ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքում արձանագրված տվյալները չափազանց խոսուն են եղել: Մասնավորապես` առևտրի իրականացման վայրերի կազմակերպիչների գործունեությունն ուսումնասիրելու համար կոմիտեում բացվել է 196 հանձնարարագիր, որից ընդամենը 31-ը` «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ում («Առինջ մոլ»): Պարզվել է, որ բողոքի զանգվածային ակտիվ հակվածությամբ աչքի ընկնող ընկերությունը («Առինջ մոլ»), ունենալով, ի դեպ, ամենաշատ հարկ վճարողների քանակը, համանման այլ սուբյեկտներից էականորեն ցածր ֆիսկալ հասույթ է արձանագրել 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում: Մասնավորապես՝ եթե «Փեթակ» տոնավաճառում գործունեություն իրականացնող 345 հարկ վճարող նշված ժամանակահատվածում ունեցել է շուրջ 4 մլրդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառի 361 հարկ վճարող՝ ավելի քան 4.5 մլրդ դրամի շրջանառություն, ապա «Առինջ մոլում» գրեթե կրկնակի մեծ քանակով գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը մոտ 2.9 մլրդ դրամի շրջանառություն:

Ի դեպ, «Փեթակ», «Սուրմալու» և առևտրի կազմակերպման ևս 22 այլ վայրերում գործունեություն իրականացնող հարկ վճարողները պետական եկամուտների կոմիտեի հետ համապատասխան աշխատանքի արդյունքում վերանայել են ցուցանիշները, իսկ «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ն («Առինջ մոլ») ցանկացած՝ անգամ հարցը քաղաքականացնելու գնով ջանք չի խնայում՝ խուսափելու հարկերը ողջ ծավալով հայտարարագրելուց և վճարելուց: Մինչդեռ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից հարկ վճարողներին, այդ թվում՝ առևտրականներին ներկայացվող պահանջները նոր չեն և սահմանված են ՀՀ օրենքներով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, լինելով ապաքաղաքական մարմին, կարծում է, որ սոցիալական, քաղաքական կամ որևէ այլ պատճառաբանությամբ հարկ չվճարող և դրա հաշվին օգուտ ստացող յուրաքանչյուր ոք ընդամենը շարքային օրինախախտ է, իսկ, այսպես կոչված՝ «մեղմ վարչարարությունը» կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի. բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկ չվճարելու ռիսկ, ՊԵԿ-ը պարտավոր է արձագանքել: Հետևաբար, այն հարկ վճարողները, որոնք  խախտում են ՀՀ հարկային օրենսդրությունը, ՊԵԿ-ի կողմից դիտարկվում են որպես ռիսկային, և վերջինների նկատմամբ, «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, հարկային տեսչություններն իրականացնում են հսկողական միջոցառումներ: Միաժամանակ համապատասխան օրենքի համաձայն` պետական եկամուտների կոմիտեն իրավասու է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ օպերատիվ հարցում, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում, համեմատական հետազոտումների նմուշների հավաքում, հսկիչ գնում, վերահսկելի մատակարարում և գնում, իրերի և փաստաթղթերի հետազոտում, արտաքին դիտում, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում, օպերատիվ ներդրում և օպերատիվ փորձարարություն:

Երբ 748 տնտեսվարող ունեցող տոնավաճառն ընդամենը 338 աշխատող է հայտարարագրում, այդպիսով փաստելով, որ մի կառույցում 0.4 մարդ է աշխատում, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ պետական մարմնի հասցեին մեղադրանքներ հնչեցնել՝ խոշոր բիզնեսի փոխարեն փոքր և միջին բիզնեսի նկատմամբ կոշտ վարչարարություն և չհարկվող շրջանառության դեմ կողմնակալ պայքար իրականացնելու մասին: Այդ պարզունակ մեղադրանքներին լավագույնս հակադրվում են ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների արձանագրած ցուցանիշները, որոնք, ի դեպ, հրապարակային են:

Լուր