SpaceX-ը վերացրեց ռուսական մենաշնորհը տիեզերագնացության ոլորտում

Լուրեր

11.02.2026 | 13:20
Զելենսկիի գրասենյակն արձագանքել է Ուկրաինայում ընտրությունների և հանրաքվեի հայտարարման մասին լուրերին
11.02.2026 | 13:15
«Արևմտյան Ադրբեջանի» համայնքը դիմել է Վենսին Բաքու այցից առաջ
11.02.2026 | 13:13
Գեղամ Մանուկյանն ասեց՝ Սոլովյովն էշ-էշ դուրս ա տալիս, զարմացած եմ․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:12
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.02.2026 | 13:07
Ընդունում ենք օրենք, որը սարսափելի կամայական դատողությունների տեղ է բացում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 12:58
Խարկովի մարզում ռուսական հարվածի հետևանքով 4 զոհ կա, այդ թվում՝ 3 երեխա
11.02.2026 | 12:49
Նախագիծը գալիս է իշխանությանը ոչ հաճո TV-ների վրա սահմանափակում դնելու համար․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 12:42
«Չելսիի» առաջատարը վրիպել է դատարկ դարպասին հարվածելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 12:30
Թրամփն Իրանին սպառնում է «կոշտ միջոցներով» ու ևս մեկ ավիակրով
11.02.2026 | 12:22
Ադրբեջանը ևս ԱՄՆ-ից որոշ բաներ ստանում է․ Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 12:21
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց 27-37 տարեկան չծառայածներին քրեական պատասխանատվությունից ազատելու նախագիծը
11.02.2026 | 12:13
Խորապես հիասթափեցնող է, թե ինչպես է փոխնախագահը ջնջում Հայոց ցեղասպանությունը ճանաչող գրառումը. Նենսի Փելոսի
11.02.2026 | 12:06
Ինչպես է վերահսկվելու օտարերկրյա հեռուստածրագրերի բովանդակությունը Հայաստանում․ նոր նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 12:02
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ռազմատեխնիկական փոխգործակցություն է տեղի ունեցել․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 12:00
Ինչու է ջնջվել Վենսի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը // Կիևն ընտրություններ է պլանավորում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ամերիկյան SpaceX ընկերության տիեզերանավի արձակումը կարևոր իրադարձություն է, քանի որ սա վերջին 9 տարիների ընթացքում առաջին տիեզերագնացության փորձն է ԱՄՆ-ի տարածքից մասնավոր ընկերության իրականացմամբ: Մոսկվան ուշադրությամբ հետևում է գործընթացին. գրում է amerikayidzayn.com-ը:

2011 թվականից ի վեր ամերիկացի տիեզերագնացներն ապավինում էին Ղազախստանում գտնվող Բայկանուր տիեզերակայանի ռուսական «Սոյուզ» տիեզերանավերին ՝ տիեզերք հասնելու համար:

Վադիմ Լուկաշևիչը, ռուս անկախ փորձագետն ավիացիայի ոլորտում, ասում է, որ SpaceX- ի գործարկումը Ռուսաստանի տիեզերագնացության ոլորտի անկման վառ դրսևորումներից է:

«Ներկայումս մենք (Ռուսաստանը) բոլոր առումներով զիջում ենք Միացյալ Նահանգներին: Միակ բացառությունը տիեզերագնացներին տիեզերք հասցնելու ոլորտն էր, բայց դա կփոխվի այս շաբաթ », – ասում է նա:

Անցած ամիս Ռուսաստանի տիեզերքի հարցերով նիստում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ արեց ջանքեր գործադրել Ռուսաստանի տեղը տիեզերագնացության ոլորտում վերականգնելու համար:

Ռուսաստանի Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հանդիպման ընթացքում ասել է Պուտինին, որ տիեզերքի հարցերով գերատեսչությունը նախատեսում է նվազեցնել գներն իրենց տիեզերանավերի գործարկման ծառայությունների համար ավելի քան 30 տոկոսով` դրանք մրցունակ պահելու համար:

Նա շարունակեց մեղադրել SpaceX- ին ՝ գների իջեցման և ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորման մեջ՝ հավելելով, որ ներկայումս տիեզերանավերի Ռուսաստանի ծառայությունները 1,5-ից 4 անգամ ավելի թանկ են, մասնավոր ընկերության գներից:

SpaceX- ի հիմնադիր Էլոն Մասկը նախկինում հայտարարել էր, որ իր ընկերության արձակած տիեզերանավերն ավելի էժան են, քանի որ իրենց օգտագործած տիեզերական հրթիռների 80 տոկոսը հնարավոր է կրկին օգտագործել հետագայում ՝ ի տարբերություն Ռոսկոսմոսի հրթիռների:

SpaceX- ի տիեզերանավի գործարկումը շատերի համար Ռուսաստանում ազդանշան է, որ ԱՄՆ-ն առաջ է անցել այս ոլորտում:

SpaceX- ը առաջին մասնավոր ընկերությունն է, որը տիեզերագնացներ կուղարկի տիեզերք: Նախկինում այս ծառայության մենաշնորն ունեին միայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի պետական մարմինները:

Վերջին անգամ ԱՄՆ-ի տարածքից՝ Ֆլորիդայից տիեզերագնացները մեկնել են առաքելության NASA- ի տիեզերանավային թռիչքի միջոցով 2011 թ-ի հուլիսին:

NASA- ն պայմանագրեր էր կնքել SpaceX և Boeing ընկերությունների հետ 2014 թ-ին `տիեզերագնացներին տիեզերք հասցնելու համար: SpaceX- ի Dragon և Boeing- ի Starliner հրթիռների մշակման ծրագիրը սակայն ձգձգվեց, որի ընթացքում ԱՄՆ-ը վճարում էր Ռուսաստանին ՝ տիեզերք NASA- ի տիեզերագնացներին գործուղելու համար: