Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի  մանկապարտեզներում

Լուրեր

06.07.2026 | 13:33
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
06.07.2026 | 13:23
Ռուսաստանից հաքերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների օգտահաշիվները
06.07.2026 | 13:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 6-ի դրությամբ
06.07.2026 | 12:52
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ` Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին
06.07.2026 | 12:51
Իսրայելը սպառնում է Իրանի առաջնորդներին՝ մինչ Թեհրանում շարունակվում է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը
06.07.2026 | 12:37
Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պատրաստվում է հանդիպել Զելենսկիին, ապա զրուցել Պուտինի հետ
06.07.2026 | 12:24
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
06.07.2026 | 11:39
Վարորդական իրավունքի վերականգնման դիմումներ և վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 11:37
Ռուսական ԱԹՍ-ներն Ուկրաինայում հարվածել են ադրբեջանական SOCAR-ի լցակայանին
06.07.2026 | 11:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում հուլիսի 7-ը սգո օր է հայտարարվել
06.07.2026 | 11:00
Ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում․ ՓԾ
06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-ից 26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում են անցկացրել Երևան քաղաքի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ հավաստիանալու, որ դրանցում պահպանվում են կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները:

Մշտադիտարկման ընթացքում խախտումներ հայտնաբերվել են միայն 14 մանկապարտեզներում։

Խախտումները եղել են հետևյալ բնույթի. ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ և դիմակներ, երեխաների և աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները բացակայել են կամ թերի են եղել, երեխաների քնի ժամանակ չի պահպանվել սահմանված սոցիալական հեռավորությունը, բացակայել են ախտահանության մասին գրառումները, խոհանոցներում, սանհանգույցներում բացակայել են մակնշված աղբամանները դիմակների և ձեռնոցների համար, իսկ մանկապարտեզներից մեկում լրացած են եղել աշխատակիցների մեծ մասի սանիտարական գրքույկների ժամկետները:

Մայիսի 26-27-ին Երևան քաղաքի 42 մանկապարտեզներում, իր լիազորությունների շրջանակում, վերահսկողություն է իրականացրել նաև Կրթության տեսչական մարմինը։

Այդ մանակապարտեզներում ժամանակավորապես չեղարկվել կամ հետաձգվել են նախադպրոցական կրթության ծրագրերի շրջանակներում նախատեսված խմբային միջոցառումները: Խաղերի և պարապմունքների ժամանակ նվազագույնի է հասցվել երեխաների միջև շփումը: Ավագ խմբերում իրականացվել  են բացատրական դասընթացներ` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

Ավան վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի տնօրենի դիմումի համաձայն՝ որոշվել է դադարեցնել նախադպրոցական հաստատության աշխատանքը՝ երեխաների չհաճախելու պատճառով։

Խախտումներ մասին ամփոփ տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:

Վերահսկողական գործընթացը շարունակական է։