ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել եմ Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան. Սերգեյ Մինասյան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել եմ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Ուրախ եմ, որ տարիներ ի վեր զբաղվելով միջազգային հարաբերությունների, մասնավորապես, եվրոպական և եվրոատլանտյան քաղաքականության ուսումնասիրությունների հարցերով ներկայացնելու եմ Հայաստանը մի երկրում, որը հանդիսանում է աշխարհագրորեն ամենամոտ ԵՄ, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ անդամ ամենաակտիվ երկրներից մեկը։

Մեր երկրի հետ պատմական դարավոր սերտ և ջերմ կապերի հետ մեկտեղ Ռումինիան նաև առաջին երկիրն է, որի հետ Հայաստանը դեռ 1991թ․ դեկտեմբերի 17-ին հաստատել է դիվանագիտական հարաբերություններ։ Պատահական չէ նաև, որ Հայաստանը Ռումինիայում ի սկզբանե ներկայացրել են ամենափորձառու և արհեստավարժ դիվանագետները, ինչը շատ պարտավորեցնող է և ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում:

Զգացված եմ և շնորհակալ բոլորիդ ջերմ խոսքերի և անկեղծ բարեմաղթանքների համար»,-  ֆեյսբուքի իր էջում գրառել է Սերգեյ Մինասյանը, ապա ստորև ներկայացրել ՀՀ նախագահի հրամանագիրը.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. Նոյեմբերի 17
Երևան 
ՆՀ- 891 -Ա

 

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Համլետ Գասպարյանն ազատվել է Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

 

Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, որ Սերգեյ Մինասյանը նշանակվելու է Վրաստանում ՀՀ դեսպան, սակայն այդ պաշտոնում ի վերջո նշանակվեց Ռուբեն Սադոյանը: