Իրանում կորոնավիրուսով վարակի 2.285 նոր դեպք է արձանագրվել․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 143.849
Քաղաքականություն
28.05.2020 | 15:19Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 143.849-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության հանրային կապերի բաժնի ղեկավար Կիանուշ Ջահանպուրը, գրում է ԻՌՆԱ-ն:
«Մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.285 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 143.849 է»,- ասել է նա:
Մեկ օրում Իրանում 63 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7.628-ի:
Միաժամանակ, 112.988 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Հիվանդներից 2.543-ի վիճակը ծանր է: