Փաստաբանների պալատի վարույթը՝ Վահե Գրիգորյանի վերաբերյալ, ընթացել է բազմաթիվ խախտումներով. Լուսինե Հակոբյան

Լուրեր

10.07.2026 | 19:13
«Արարատը» ներկայացրել է նոր մարզչական շտաբը
10.07.2026 | 19:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ձերբակալություններ, նոր մեղադրանքներ՝ ընդդիմադիրների դեմ. քրեակա՞ն, թե՞ քաղաքական հետապնդումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 18:57
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
10.07.2026 | 18:54
Վահագն Արսենյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից և կշարունակի պաշտոնավարել որպես Վայոց ձորի մարզպետ
10.07.2026 | 18:40
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները
10.07.2026 | 18:33
Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
10.07.2026 | 18:26
«Ալ Նասրի» նախկին մարզիչը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը
10.07.2026 | 18:15
Ջրհեղեղներն Ադրբեջանի մի շարք շրջաններում լուրջ վնասներ են պատճառել․ զոհ կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 18:03
Պապոյանն ու ՀԲ ղեկավարը քննարկել են 120 մլն եվրոյի զբոսաշրջային ծրագիրը
10.07.2026 | 17:52
Էրլինգ Հոլանդն ԱԱ-2026-ի ընթացքում 6,8 միլիոն հետևորդ է հավաքել չինական սոցցանցերում
10.07.2026 | 17:41
Արարատի ցեմենտի գործարանի աշխատանքը վերականգնվել է
10.07.2026 | 17:32
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում
10.07.2026 | 17:20
Եվրախորհրդարանը Կիպրոսի կանանց ու աղջիկներին 1974թ․ Թուրքիայի ներխուժման հանցագործությունների զոհեր է ճանաչել
10.07.2026 | 17:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
10.07.2026 | 16:58
Քոնոր Մաքգրեգորի ու Մաքս Հոլուեյի հայացքների մենամարտը լարված է անցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Փաստաբանների պալատը խիստ նկատողություն հայտնեց ու վերապատրաստման դասախոսությունների ուղարկեց Վահե Գրիգորյանին, ում պրոֆեսոնալ հատկանիշները ճանաչված են մասնագետների և հանրության շրջանում: Նրա դեմ բողոքել էր ՓՊ աշխատակազմի աշխատող Գևորգ Գևորգյանը՝ իրեն վիրավորանք հասցնելու համար: Ու երեկոյան Վահե Գրիգորյանն իր ՖԲ էջին մանրամասներ ներկայացրեց:

Պարզվում է, Տիգրան Աթանեսյանը բողոք է ներկայացրել ՓՊ նախագահին, Արա Զոհրաբյանի անունով, փաստաբանների ընդհանուր ժողով հրավիրելու և ՓՊ նախագահի որոշումներից մեկը քննելու պահանջի մասին: Նամակին պատասխանել է Գևորգ Գևորգյանը և էմոցիոնալ որակումներ է կատարել Աթանեսյանի հասցեին. «Լավ չեք պատկերացնում ընդհանուր ժողովի կարգավիճակը. …», «գերագնահատում եք Ձեր անձը», «բարդութավորված ցանկություններ» և այլն: Գրիգորյանն էլ փաստաբանների փակ խմբում գրառում է կատարել, որից հետևում է, որ պատասխանի հեղինակը տառապում է «կրետինիզմով, որը շեշտակիորեն դանդաղեցրել կամ առհասարակ կասեցրել է անձի մտավոր զարգացումը»:

«Իրականում, ես Գևորգ Գևորգյանին նկատի չունեի: Ես նկատի ունեի նրա անունից գրած տողերի հեղինակին… Ես ոչ թե կարծում եմ, որ փաստաբանի հասցեին նման պատասխան ուղարկողը տառապում է կրետինիզմով, այլ կարծում եմ, որ դա պաշտպանություններից մեկը կարող էր լինել, որին նա կարող էր դիմել: Ես չեմ կարծում, որ նա հիվանդ է: Ես կարծում եմ, որ նա ավարտված ստահակ է: Ես էլ առավել ևս այդ կարծիքին եմ այն անձի նկատմամբ, ում ստորադասն է փաստաբանին վիրավորող աշխատակազմի նման՝ անհավասարակշիռ հոգեվիճակ ունեցող աշխատակիցը: Այս վիճակն արդեն տարիներ շարունակ խրախուսվում է այդ մանրախնդիր տգետի կողմից, ընդ որում, ինքը երբեք բավարար համարձակություն չունենալով ինքնուրույն հանդես գալ իր ընդդիմախոսների դեմ», – գրում է Վահե Գրիգորյանը, հավանաբար ակնարկելով ՓՊ պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:

Վերջինիս հարցրեցինք, թե արդյուք Վահե Գրիգորյանի գրառումը չի վերաբերում փաստաբանական գործունեությունից դուրս նրա կյանքին, ճիշտ չէ՞ր լինի արդյոք, որ Գևորգյանը դիմեր դատարան: Արա Զոհրաբյանը Factor.am-ի հարցերին պատասխանեց.

-Կարգապահական վարույթ հարուցվել է իմ կողմից՝ փաստաբանի բողոքի հիման վրա, ով գտնում էր, որ Վահե Գրիգորյանն իրեն հրապարակային վիրավորել է: Կարգապահական վարույթ հարուցելուց հետո, գործը նախապատրաստում է ընդհանուր ժողովի կողմից ընտրված նախապատրաստող փաստաբանը, որից հետո ընդհանուր ժողովի կողմից ընտրված խորհուրդը քննում է գործը: Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը կարգավորում է նաև փաստաբանների միջև փոխհարաբերությունները, իսկ տվյալ դեպքում այդ միջադեպն առերևույթ գտնվում էր նշված տիրույթում: Փաստաբանի կողմից այլ փաստաբանի հրապարակային վիրավորանք հասցնելը չի կարող համարվել անձնական կյանքում դրսևորվող գործողություն և դուրս մնալ կանոնագրքի կարգավորման դաշտից:

– Գևորգ Գևորգյանի գրությունը տհաճ արտահայտություններ էր պարունակում, արդյո՞ք նրան չեք ուզում պատժել:

– Փաստաբանների պալատի աշխատակցի կողմից տհաճ արտահայտություններով գրությունները թույլատրելի չեն, որքանով էլ դրանց հասեցատերերը պրովոկացիայի ենթարկեն: Բայց նույնիսկ այդպիսի գրությունները չեն արտոնում որևէ փաստաբանի վիրավորական արտահայտություններ կատարել:

Փաստաբան Լուսինե Հակոբյանը, որը մասնագիտացել է խոսքի ազատության գործերում, գտնում է, որ խախտվել է Վահե Գրիգորյանի ոչ թե անձնական կյանքի, այլ խոսքի ազատության իրավունքը, իսկ կարգապահական վարույթն անցկացվել է բազմաթիվ խախտումներով: Նախ՝ կարգապահական վարույթները հեռարձակվում են փաստաբանների համար: Երեկ այն չի հեռարձակվել՝ իբր, այն պատճառով, որ սենյակը, որտեղ տեսախցիկներ են տեղադրված, վերանորոգվում է: Երկրորդ՝ վարույթը տևել է մոտ քսան րոպե, ներկա է եղել դիմող կողմը, իսկ Վահե Գրիգորյանը, որը պատասխանողն էր, ներկա չի եղել: Նա ուղարկել է միջնորդություն, որով մի քանի շատ կարևոր հարցեր է բարձրացրել: Նախ՝ պահանջել է Տիգրան Աթանեսյանի, Արթուր Գրիգորյանի և Արմեն Սողոմոնյանի դեմ հարուցված կարգապահական վարույթների մասին լիարժեք տեղեկատություն, քանի որ իր և այս առաջին գործը փոխկապակցված են, հայտնել է, որ խորհրդի անդամներին բացարկ հայտնելու և մի շարք այլ հարցերի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը կարող է օբյեկտիվորեն ձևավորել այդ նյութերին ծանոթանալուց հետո միայն: Երկրորդ՝ հայտնել է, որ քանի որ խորհուրդը տվյալ գործով հանդես է գալիս որպես «դատարան, ապա ինքն իրավունք ունի իմանալու, թե խորհուրդն ինչ կազմով է քննելու իր գործը: Այդ միջնորդությունը ուղղակիորեն անտեսվել է վարույթի ժամանակ: Դրա բովանդակությունը ոչ միայն չի վերարտադրվել ամբողջությամբ, այլև այն մասերը, որոնք ներկայացվել են, ուղղակի սխալ են ներկայացվել՝ կասկածի տակ դնելով անգամ այն հարցը, որ միջնորդությունն առհասարակ ընկալվել է: Չի հրապարակվել անգամ այն նամակը, որում տեղ գտած արտահայտությունները հիմք են հանդիսացել Վահե Գրիգորյանի համար անելու խնդրո առարկա արտահայտությունները: Իսկ մենք շատ լավ գիտենք որ խոսքի ազատության գործերով շատ կարևոր է հասկանալ, թե ինչ փաստական հիմք է եղել արտահայտվելու ազատության իրավունքի սահմանափակման հարցը որոշելու համար: Այստեղ այդ փաստական հիմքը չի հրապարակվել: Կարելի է ասել, որ գործի քննություն պարզապես չի իրականացվել»,- նշեց փաստաբանը:

Ահա ինչու Լուսինե Հակոբյանը առաջարկում է խորհրդի անդամների կոմպետենտության հարց բարձրացնել:

Սյուզան Սիմոնյան